close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+5°
+13°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սոցապ նախարարության սխալ հաշվարկի հետքերով

Իրավունք

1 Նոյեմբերի 2019, 16:03
 Սոցապ նախարարության սխալ հաշվարկի հետքերով

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը տևական ժամանակ է՝ զբաղվում է ավիատեխնիկների կենսաթոշակների խնդիրներով: Մոտ 20 ավիատեխնիկ տարիներ շարունակ պայքարում են կենսաթոշակային ստաժի սխալ հաշվարկման դեմ։ Մասնավորապես՝ մեր վստահորդներից Գ.Թ.-ի կենսաթոշակը հաշվարկվել էր 36 տարի և 9 ամսվա համար, որից 20 տարի 1 ամիսը նշանակվել և վճարվել է երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ՝ 38.320 ՀՀ դրամ, որի վճարումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դադարեցրել էր 2018-ի հունվարին. Yerkir.am-ին հայտնում են ԱԻՊԳ-ից: 

Մեր գրասենյակի կողմից նախարարությանը ներկայացված՝ վերադասության բողոքին ի պատասխան, նշվել էր, որ Գ.Թ․-ի մասնագիտական ստաժը կազմում է 18 տարի 6 ամիս 29 օր:

Այնուհետև մեր գրասենյակի փաստաբանական թիմը որոշեց իր վստահորդի շահերը պաշտպանել դատարանում։ Արդյունքում՝ դատարանի որոշմամբ վերականգնվեց ավիատեխնիկի՝ մոտ 20 տարվա կենսաթոշակային  ստաժը։

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը շարունակում է պայքարել մեր մյուս վստահորդների կենսաթոշակային իրավունքների վերականգնման համար:

Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, նպաստի, թոշակի և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու համար դիմեք՝ Հեռ՝ 094 99 65 04, 096 99 66 04, Հասցե ՝ք․ Երևան, Շենգավիթ, Նժդեհի 8։

ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ՝ գրասենյակի բոլոր ծառայություններն անվճար են:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica