close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2019
+0°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախը շատ ամերիկյան պատմություն է՝ այն ազատ մարդկանց հաղթանակն է օտարերկրյա ղեկավարության նկատմամբ. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ

Արցախ

1 Նոյեմբերի 2019, 09:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախը շատ ամերիկյան պատմություն է՝ այն ազատ մարդկանց հաղթանակն է օտարերկրյա ղեկավարության նկատմամբ. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ

Ամերիկայի Հայ դատի  հանձնախմբի կազմակերպմամբ՝ հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Կոնգրեսում անցկացվել է Արցախի անկախությանը նվիրված ամենամյա միջոցառումը, որին ներկա է եղել Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը. Yerkir.am-ին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:

«Երբ մենք կանգնած ենք այստեղ՝ Կոնգրեսի սրահներում, մեզ հիշեցնում են, որ Արցախը շատ ամերիկյան պատմություն է, այսինքն՝ այն ազատ մարդկանց հաղթանակն է օտարերկրյա ղեկավարության նկատմամբ»,- ասել է Հայ դատի հանձնախմբի կառավարական հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը:

Վերջերս Արցախ այցելած կոնգրեսականները ներկաներին պատմել են հանրապետության առաջընթացի մասին, ներկայացրել իրենց ձգտումը՝ ավելի սերտ կապեր հաստատելով ԱՄՆ-ի և Արցախի միջև: Նրանք նաև գոհունակություն են հայտնել դրանից մեկ օր առաջ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման կապակցությամբ:

«Այն, որ ես եղել եմ այնտեղ, ինձ ավելի վճռական է դարձրել Արցախի պաշտպանության հարցում»,- ասել է դեմոկրատ կոնգրեսական Ջուդի Չուն, որը հանդես է եկել ԱՄՆ «Պետական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն անելու առաջարկով, որի հիման վրա էլ ընդունվել են Ռոյս-Էնգելի խաղաղ առաջարկները, այդ թվում՝ դիպուկահարների հեռացումը շփման գծից, ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացումը շփման գծում և հրադադարը խախտողին հստակ նույնականացնող համակարգերի տեղակայումը:

Կոնգրեսականը մանրամասնել է նաև, որ Արցախ այցից առաջ ադրբեջանական հյուպատոսությունից իրեն մի քանի անգամ այցել են և զգուշացրել, որ դա կարող է ծանր հետևանքներ ունենալ: Արցախից վերադարձից հետո Չուին ներառել են Ադրբեջանի կառավարության տխրահռչակ «սև ցուցակում», ինչը կոնգրեսականը համարում է «առանձնահատուկ պատիվ»:

Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն, որն Արցախ ամենաշատ այցելած կոնգրեսականն է և վերջերս կոնգրեսական խմբի հետ նույնպես եղել էր Արցախում, նշել է. «Ես զարմացած եմ, թե ինչ առաջընթաց է ապրել երկիրը վերջին 10-20 տարիների ընթացքում: Դա ոչ միայն ժողովրդավարական, թափանցիկ և օրինապաշտ երկիր է, այլև տնտեսապես է դառնում օր օրի լավը»:

Կոնգրեսականը նշել  է, որ ինքն ու Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով խմբի անդամները շարունակելու են ջանքերը Արցախին ուղղված նոր ծրագրերի իրականացման գործում:

Ինչ վերաբերում է Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, Փալոնեն շնորհակալություն է հայտնել բոլոր՝ բանաձևին կողմ  քվեարկած կոնգրեսականներին, նաև ամերիկահայ համայնքին, որի տասնամյակների անձնուրաց ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ այդ ամենը:

Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով խմբի մյուս համանախագահ Ջեքի Սփեյերը մեջբերել է Ուինսթոն Չերչիլի խոսքերը՝ «Երբեք, երբեք, երբեք մի՛ հանձնվիր», ապա շարունակել, որ բանաձևի քվեարկությունը ցույց տվեց, որ պետք չէ կորցնել հույսը, հարկավոր է  միշտ պահպանել հավատը: Նա իր այցը Արցախ բնորոշել է որպես «հիասքանչի սահմանագծից այն կողմ» և «բացառիկ փորձ»:

«Տպավորիչ էր տեսել հույս, հպարտության զգացում, որոնք ամենուր էին»,- ասել է կոնգրեսականը, որը նաև այցելել է The HALO Trust, ծանոթացել ականազերծմանն ուղղված նրանց ջանքերին և խոստացել ֆինանսական օգնություն ցուցաբերել նախագծի ավարտի համար:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրեդ Շերմանն էլ հայտարարել է. «Մենք այլևս Հայոց ցեղասպանությունը ժխտողների հանցակիցը չենք: Ամերիկայի պատվի վրա այլևս բիծ չկա»: Ըստ նրա՝ Ներկայացուցիչների պալատն ամեն տարի ապրիլի 24-ին պետք է օրենսդրորեն  ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Կոնգրեսականը Արցախի արտգործնախարարին է հանձնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի պատճենը՝ որպես այդ մեծ հաղթանակի հիշատակ:

Ինչ վերաբերում է Արցախին, Շերմանը վերահաստատել է իր նվիրվածությունը Արցախին աջակցության ապահովմանը, «Պետության պաշտպանության մասին» օրենքում իր առաջարկած փոփոխությանը, ըստ որի՝ արգելափակվում է Ադրբեջանին ամերիկյան պաշտպանական ապրանքների մատակարարումը, որպեսզի դրանցով չխոցվեն քաղաքացիական ինքնաթիռներ, ինչի սպառնալիքը Ադրբեջանի իշխանությունները հնչեցրել են դեռևս 2011-ին:

Նշենք, որ միջոցառմանը մասնակցել են նաեւ Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Նոր նշանակումներ ՊՆ-ում
19 Նոյեմբերի 2019, 20:45 Նոր նշանակումներ ՊՆ-ում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica