close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2019
+1°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համազգային Պահանջատիրութեան նորագոյն ‎յաղթանակը…‎

Հարթակ

1 Նոյեմբերի 2019, 09:30
 Համազգային Պահանջատիրութեան նորագոյն ‎յաղթանակը…‎

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ‎Ցեղասպանութեան մասին համապատասխան բանաձեւի հայամէտ ‎քւէարկութիւնը քաղաքական յաղթանակ բնութագրելու հիմքը կայանում է ‎նրանում, որ տասնամեակներ շարունակ նոյն քաղաքական ‎դրդապատճառներով ու շահարկումների բերումով խոչընդոտւում էր ‎նոյնիմաստ բանաձեւերի մինչեւիսկ քւէարկութիւնը:‎ ‎

Քաղաքական յաղթանակ էր, քանզի ստիպեց ու հարկադրեց ‎համաշխարհային տեսա-լսողական ու յատկապէս համացանցային ‎հեղինակաւոր ու ծանրակշիռ համընդհանուր լրատւադաշտին՝ չտրւելու ‎խուսանաւող ու հաշւենկատ լրատւութեանը…‎ ‎

Քաղաքական յաղթանակ էր, առաւել եւս, քանզի հայութեան ‎Համազգային Պահանջատիրութեան մեր կարեւորագոյն զէնքին՝ ‎միասնականութեանը նոր շունչ ու նոր որակ է հաղորդում…‎ ‎

Քաղաքական յաղթանակ էր՝ նաեւ ու մանաւանդ յօգուտ հայոց ‎պետական-դիւանագիտական գործընթացների, որովհետեւ թուրքական ‎ժխտողականութիւնը դատապարտող նմանօրինակ բանաձեւերի կիրառմամբ ‎աւելիով է երաշխաւորւում Հայաստանի եւ հայրենական Արցախի թէ՛ ‎քաղաքական, թէ՛ աշխարհագրական եւ թէ՛ ժողովրդագրական ‎անվտանգութիւնը…:‎

Ահաւասիկ, Հայոց Համազգային Պահանջատիրութեան ու հայոց ‎արդարացի Դատի վախճանական նպատակին տանող եւ նոյն Դատին ‎զինւորագրեալ յանձնախմբերի ու միւս կառոյցների յարատեւ, հետեւողական եւ ‎երկարաշունչ պայքարի շնորհիւ տւեալ հանգրւանում ազգովի նւաճեցինք ‎հերթական մի յաղթանակ, որն էլ հէնց ազգովի պարտաւորեցնող ‎հանգամանք պէտք է սեպւի հայաշխարհի մտապատկերում՝ յաջորդական ‎յաղթանակներն արձանագրել-ամրագրելու համար:‎

«ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքյան


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica