close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2019
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրն՝ ամփոփ. 31.10.2019

Հասարակություն

31 Հոկտեմբերի 2019, 23:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրն՝ ամփոփ. 31.10.2019

Կառավարությունն այսօր որոշեց լուծարել 4 գիշերօթիկ հաստատություն եւ մեկ մանկատուն: Այդ գումարները կծախսվեն նույն երեխաների վրա, բայց արդեն իրենց ընտանիքներում, կուղղվեն նաեւ ցերեկային աջակցման կենտրոններին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սա համարեց բարեփոխումներ՝ ընդդեմ հուսահատության, քանի որ, ըստ նրա՝ գիշերօթիկի սան, մանկատան սան ասել նշանակում է կարդալ դատավճիռ:

Գործադիրը նաեւ Վայոց Ձորի մարզպետ նշանակեց: Տրդատ Սարգսյանին կփոխարինի Արարատ Գրիգորյանը: Մամուլն արդեն տեղեկացել է, որ նոր մարզպետը նախկին մարզպետի օգնականի փաստաբանն է՝ այն օգնականի, որ կալանավորվել է փոխգնդապետին դաժան ծեծի ենթարկելու գործով: Բայց ավելի ուշագրավ է, որ Արարատ Գրիգորյանին հայտնի չէ, թե ինչու է հենց իրեն վստահվել մարզպետի պաշտոնը, լրագրողների հետ զրույցում նա վստահեցրեց, որ վարչապետին անձամբ չի ճանաչում, և որևէ մեկն իր համար չի երաշխավորել, պաշտոնի առաջարկն էլ անսպասելի է եղել:

Երեկ բյուջեի քննարկմանը հայտնի դարձավ, որ վարչապետի աշխատակազմը հնարավոր է նոր ինքնաթիռ գնի Նիկոլ Փաշինյանի համար: Պատճառներից մեկն այն է, որ Սերժ Սարգսյանից ժառանգված ինքնաթիռը տեխնիկապես ի վիճակի չէ անցնել օվկիանոսը, վերանորոգումն էլ միլիոններ կպահանջի: Բայց նոր ինքնաթիռն էլ, ըստ մամուլի, թանկ կնստի բյուջեի վրա՝ ավելի քան 55 միլիոն դոլար: Այս ծախսից բյուջեն ազատելու համար այսօր կառավարության շենքի առաջ մի քաղաքացի թղթե ինքնաթիռ էր բերել Փաշինյանի համար:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նիստ արեց՝ քննարկելու զոհված զինվորների մայրերի պահանջները, հրավիրված էին նաև քննիչներ, դատախազներ: Քննարկումը սակայն բավական աղմկոտ ընթացք ու ավարտ ունեցավ. զոհվածի մայրը բաժակով ջուրը շփեց քննիչի վրա: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը եղածը արմագեդոն անվանեց, սպասում էին էմոցիաների, բայց ոչ այդպիսին՝ ասաց նա: Իսկ իրավապահները հրաժարվեցին հետագա քննարկումից, որոշեցին, որ ամեն ծնողի հետ առանձին կհանդիպեն: Այս որոշումն էլ հեշտ չտրվեց, ընդդիմացողներ եղան:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննություն է ընթանում պարզելու մանկահասակ երեխայի՝ ՄԻԱՎ-ով վարակվելու հանգամանքները: Երեխայի տատիկը դիմել էր գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ 2019-ի օգոստոսի կեսերից մինչեւ հոկտեմբերի 11-ն անչափահաս թոռնուհին ստացիոնար բուժման մեջ է գտնվել «Արաբկիր» բժշկական կենտրոնում: Այնտեղ երեխային ախտորոշել են ՁԻԱՀ, որով նա մինչ այդ վարակված չի եղել: Նախնական տվյալով՝ երեխան ամիսներ շարունակ պարբերաբար ջերմել է եւ օգոստոսի 20-ին տեղափոխվել «Արաբկիր» ԲԿ, որից հետո նրա մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ: Պարզվել է նաև, որ երեխայի ծնողները վարակակիր չեն: Նախաքննությունը շարունակվում է:

Թափառող շները որս են արել Երևանի կենդանաբանական այգում՝ հոշոտելով երեք կենգուրուների: Այգու տնօրինությունը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 31-ի լույս առավոտյան ժամը մոտ 5-ին կենդանաբանական այգու տարածք է մտել 5-6 թափառող շներից բաղկացած ոհմակ, ամենայն հավանականությամբ Նոր Նորքի զանգվածից: Ոհմակը հոշոտել է 3 կարմրավիզ կենգուրուի, շներից 3-ին հաջողվել է բռնել և առանձնացնել: Դրանք արու կենգուրուներ էին, որ Հայաստան էին բերվել Մոլդովայից: Դեկտեմբերին էլ նրանց պետք է միանային էգ կենգուրուներ Ամստերդամից:

Սեռափոխված ծանրորդի Մելինե Դալուզյանի մասին «Մել» կոչվող ֆիլմը ֆինանսավորվել է Լիլիթ Մակունցի պաշտոնավորման ժամանակ, և ոչ նրա հաջորդի: Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում այս ճշտումն անելուց հետո այնուամենայնիվ հայտարարել է՝ մի կարևոր «բայց» կա՝ ցենզուրա այլևս չի գործելու արվեստում, հնարած թեմաների՝ ընդհուպ սատանիզմի հիմքով այսուհետև արգելքներ չեն լինելու:

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica