close
Եղանակը Երևանում
15 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին

Մշակույթ

31 Հոկտեմբերի 2019, 20:21
 Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի 90-ամյակին  նվիրված հոբելյանական երեկոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին:
Հոբելյանական համերգին մասնակցում էին Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչները, բալետի մենակատարները, սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը: Համերգային ծրագրում ներկայացվել են Մ. Գլինկայի, Ջ. Վերդիի, Ժ. Օֆենբախի, Լ. Մինկուսի, Ժ. Բիզեի, Ջ. Պուչչինիի, Պ. Մասկանիի, Ֆ. Չիլեայի, Ֆ. Լեհարի, Մ. Ռավելի ստեղծագործությունները՝ Յուրի Դավթյանի, Կոնստանտին Օրբելյանի, Հարություն Արզումանյանի, Աթանես Առաքելյանի և Հայկ Դավթյանի դիրիժորությամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica