close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2019
+0°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2019
USD1477.31
GBP1618.74
EUR1528.00
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրն՝ ամփոփ. 25.10.2019

Հասարակություն

30 Հոկտեմբերի 2019, 23:50
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրն՝ ամփոփ. 25.10.2019

405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը երեկ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Սա պատմական իրադարձություն է՝ հայատարարեց Հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւը։ Թուրքիայի արտգործանախարարությունը, սակայն, փորձեց նվազեցնել բանաձևի նշանակությունը՝ համարելով, որ այն իրավական ուժ չունի և ընդամենը ամերիկահայությանը սիրաշահելու համար է: ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը  Yerkir.am-ի հետ զրույցում բոլորովին հակառակ արդյունք կանխատեսեց: Ըստ նրա՝ Թուրքիայի օգտին որևէ նախաձեռնություն Սպիտակ տունը այլևս չի կարողանա նախկին համարձակությամբ ներկայացնել Կոնգրեսի հաստատմանը: Իսկ բուն բանաձևը, Կիրո Մանոյանի կարծիքով, բավարար է համարելու, որ Միացյալ Նահանգները ճանաչել են հայոց ցեղասպանությունը: Սերժ Սարգսյանը դեմ չէ, որ ձերբակալությունների շղթան իրեն էլ հասնի, եթե դրանով մեր ժողովուրդը երջանիկ կլինի: Հարցը, թե արդյոք չի վախենում ձերբակալությունից, երրորդ նախագահին ուղղել է Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի շրջանավարտը: Ավելին խոսել երրորդ նախագահը չի ցանկացել՝ հիշեցնելով, որ խոստացել է պարզ և անկեղծ զրույց ունենալ ՀՀ քաղաքացիների հետ, իսկ դրա ժամկետը, ասել է, մոտենում է։ Վենետիկի հանձնաժողովի նախագահի երեկվա մտահոգությունները ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեր կառավարությունն ի գիտություն է ընդունել: Այսօր ասել է Արդարադատության նախարարը և նույնիսկ ողջունել Բուքիքիոյի հայտարարությունը: Հետևություններ անելու Բադասյանի պատրաստակամությունն էլ ողջունել է Հրայր Թովմասյանը: Իսկ Վենետիկի հանձնաժողովի նախագահի ջանքերը մեր երկրում ժողովրդավարության մշակույթի ամրապնդման ուղղությամբ ՍԴ նախագահը բարձր է գնահատել: Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու դիմումից բացի պատգամավոր Արման Բաբաջանյանը նրան մեղադրել էր նաև Նաիրի Հունանյանի պատկերացումները գծագրելու համար, որը ի վերջո, ըստ պատգամավորի, հանգեցրել էր 27-ի ոճրագործությանը: Վազգեն Մանուկյանն էլ այսօր հայտարարեց, որ Բաբաջանյանը գործիք է, իսկ հոկտեմբերի 27-ի գործը փորձում են բացել ամոթալի ձևով՝ իբրև քաղաքական գործ: Անցանկալիներին մատնացույց անող, քրեական հետապնդումները նախապատրաստող ու ուղղորդող մի քանի գործիչներ են հայտնվել, որոնց ծառայությունը որքան էլ հաճելի լինի իշխանությանը, պիտանիության կարճ ժամկետ ունի: Armlur-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, սակայն նաև նշել, որ այդ ընթացքում նրանք կհասցնեն վնասներ տալ՝ խորացնելով հասարակության պառակտումը, և ուրեմն պետք է վերջ տալ այդ խեղկատակությանը: Եղեգնաձորում փոխգնդապետին դաժանորեն ծեծելու միջադեպին արդեն նախկին մարզպետի մասնակցության վարկածը ոչ հասատվում է, ոչ հերքվում: Քննչական կոմիտեի նախագահն այսօր լրագրողներին ասել է, որ հակասկան տվյալներ են ձեռք բերվել, 4 զինծառայող պնդում է, որ Տրդատ Սարգսյանն այնտեղ է եղել, բայց տեսախցիկի կադրերը ալիբի են ապահովում մարզպետի համար: Քննչական կոմիտեի նախագահը հայտնել է նաև, որ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրման ֆայլերը տարածվել են ԱՊՀ տարածքից: Խոսքը այն սկանդալային գաղտնալսման մասին է, որով բացահայտվեցին ներքին հրահանգներ Մարտի 1-ի գործի առնչությամբ: Երեկ գիշեր և այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է Տավուշի մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նաև նշել է, որ այդ սադրանքները անպատասխան չեն մնա, սակայն ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստից հետո, որ ընթանում է Բաքվում։

Ալիևը կայցելի Թուրքիա
18 Նոյեմբերի 2019, 15:31 Ալիևը կայցելի Թուրքիա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica