close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+8°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն - 14

Քաղաքական

29 Հոկտեմբերի 2019, 17:58
 Հայ դիվականության պատմություն - 14

Խավարը

Չի կարելի ասել,որ խավարը մոտեցավ գաղտագողի ու միայնակ,աննկատելիորեն կլանեց երկիրը։ Ոչ,խավարը դեպի մեզ էր գալիս դանդաղ ու երկարատեւ,մոտավորապես մեկ ու կես տարվա ընթացքում։ Խավարն անխուսափելի էր։ Նրան զուգակցում էին 1991-91թթ. ձմռանը սկսված հովհարային անջատումները,սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումները, տենդագին փայլը փողոցի առեւտրականների աչքերում,որոնք իրենց գրասենյակներում (որտեղ անջատված էին հեռախոսները) մանկության ընկերների հետ տարված էին թղթախաղով…

Անկախության հռչակումը նոր իշխանությունների համար իրենց երազն իրականացնելու ազդանշան էր,իսկ այդ երազը «Ամեն ինչ թույլատրված է» նշանաբանի իրականացումն էր։ Բայց ամենասարսափելին այն էր,որ այդ կոչին մեծ ուրախությամբ միացավ Հայաստանի բնակչության մեծ մասը։ Հայաստանը պատվեց քանդելու,գողության,թալանի եւ անպատասխանատվության բարդույթով։

Արդեն 1991թ. աշնանը հայտնի դարձավ,որ ազնվացեղ անասուններին խմբերով,հոտերով ու նախիրներով վաճառում էին Թուրքիային։Կովերը վաճառվում էին մեկ գլուխը 10 դոլարով,իսկ ոչխարները՝ 2 դոլարով։ Կոլտնտեսությունների եւ սովխոզների սեփականությունը սեփականաշնորհելու մասին օրենքով գյուղացիները անվճար ստացան տասնյակ,հարյուրավոր եւ հազարավոր անասուններ,որոնց անհնար էր ձմռանը կերակրել։ Այդ կենդանիներին մորթելն ու Արաքսի այն կողմում վաճառելը կատարվում  էր իշխանությունների թույլտվությամբ։ Ընդամենը կես տարվա ընթացքում երկիրը զրկվեց անասնաբուծությունից եւ, որպես հետեւանք, ինքն իրեն գոնե մասամբ կերակրելու հնարավորությունից։ Միաժամանակ, երկիրը զրկվեց նաեւ թռչնաբուծությունից։ Ահավասիկ,պաշտոնական  վիճակագրությունը։ 1987թ. ընտանի թռչունների ընդհանուր թիվը Հայաստանում կազմում էր 12 միլիոն,այդ թվում՝ մեկ միլիոնը՝ մասնավոր բակերում։ 1994թ. հունվարի 1-ին, գյուղատնտեսության նախարարության տվյալների համաձայն, թռչունների թիվը կազմում էր 1.9 միլիոն,որից 1.5 միլիոնը մասնավոր տնտեսություններում։ Խոշոր թռչնաբուծական ընկերությունները եւ գործարանները,որոնք ամբողջովին բավարարում էին Հայաստանի բնակչության հավի մսի եւ ձվի պահանջը,1990թ. ամբողջովին վերացված էին։ Այդ գործի առաջին նախաձեռնողը եղավ առասպելական Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Աղասի Արշակյանը,որը Հայաստանի խոշորագույն թռչնաբուծական համալիրի տնօրենն էր։ Նախկինում նա բանտարկվեց եւ ավարտեց իր պատժաժամկետը (իբր թե քաղաքական նկատառումներով),ինչը նրան իրավունք տվեց կոչվելու «այլախոհ» եւ բուլդոզերներով քանդելու հսկայական տնտեսությունն ու մորթելու կես միլիոն թռչուն՝  համարելով,որ ինքը «վրիժառու» է։ Վրեժը խորհրդային իշխանության նկատմամբ չէր,այլ դժբախտ ու խաբված ժողովրդի,որին սկսեցին կերակրել հսկայական կոնցերոգեն նյութեր պարունակող «Բուշի տոտիկներով» եւ 3 ամսվա թարմություն ունեցող պարսկական ձվերով։ Բայց ես ավելի քան համոզված եմ,որ Արշակյանը եւ նրա նմանները,որոնք պառլամենտում քվեարկել էին հօգուտ սեփականաշնորհման,իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ գյուղատնտեսության ոչնչացման օգտին,հստակորեն կատարում էին քաղաքական տնտեսական պատվեր, որի նպատակն էր Հայաստանը մթերային կախվածության մեջ դնել։ Սա իշխանությունների համար անսահմանորեն կհեշտացներ կապիտալի դուրս բերումը արտասահման,խաղալով վարկերի հետ,որոնք առանց վերահսկողության գտնվում էին իշխանությունների տնօրինության տակ։  Հաշվարկների համաձայն՝ 1991-1995թթ. ընթացքում խժռված եւ փոշիացած էր 600 միլիոն դոլարի վարկ։ Բայց նաեւ Հայաստանում բնակչության ձեռքում կար շատ դրամ,որը եւ նրանից անխնա կորզվում էր,ու 1994 թ. արդեն կորցրեցին անմնացորդ։ Կորզել էին մենաշնորհային առեւտրի ճանապարհով,վաճառելով սննդամթերք,վառելանյութ (ո՞ւմ համար էր էներգետիկական ճգնաժամը),հաց,որոնց վրա ավելացավ նաեւ ավազակային դրամական «ռեֆորմը»։ Վերջինս իրականացվեց 1993թ. նոյեմբեր ամսին եւ կարող է համարվել պետական մակարդակի խաբեության գագաթնակետ։ Երբ նույն տարվա ամռանը Ռուսաստանը մտցրեց սեփական ազգային դրամը,խորհրդային ռուբլին,բնականաբար,սկսեց արժեզրկվել,իսկ քանակը աճեց։ Այդ դրամը մեծ հոսանքներով սկսեց դուրս գալ Ռուսաստանից եւ լցվել նախկին Խորհրդային Միության արվարձանները։ Այդ կացության մեջ ազգային դրամը շրջանառության մեջ դնելու փոխարեն,որի բավականին մեծ քանակություն արդեն տպվել էր Գերմանիայում,Հայաստանի կառավարությունը սպասեց 4 ամիս,երբ խորհրդային ռուբլին վերջնականապես դարձավ աղբ։ Այդ ժամանակ մեկ դոլարն արժեր 25000 ռուբլի,իսկ գարշելի երշիկը՝ 40000 եւ այլն։

Վերջապես հայտարարվեց դրամը շրջանառության մեջ դնելու մասին։ Թույլատրվում էր մեկ հոգու համար փոխանակել 50 հազար ռուբլի՝ 200 ռուբլու համար վճարելով 1 դրամ։ Թվում էր, թե այս կարգը բարեգործություն է,քանզի վալյուտայի գինը բարձր էր՝ դոլարն արժեր 15 դրամ։ Խորհրդային ռուբլին ռուսական նոր ռուբլու հետ փոխանակվում էր մեկի դիմաց 750-ով,իսկ իրականում տեղի էր ունենում լկտի խաբեություն եւ բացահայտ թալան։ Ռուբլիների դիմաց դրամի վճարումը (իմիջիայլոց փոխանակումը կատարվում էր կենտրոնացված կարգով՝ ձեռնարկություններում) ուշացվում էր (ընդամենը 3-4-օրով),իսկ այդ ընթացքում քաղաքը լցվեց հազարավոր երիտասարդներով ու պատանիներով,որոնց գրպանները լեցուն էին դրամներով,որից հաճույքով ազատվում էին՝ փոխանակելով այն դոլարով ու ռուսական նոր ռուբլիով։ Այդ ժամանակ արդեն մեկ դոլարն արժեր 40 դրամ,այսինքն՝ ազգային դրամն արժեզրկվել էր գրեթե 3 անգամ, ինչը նշանակում էր,որ մեկ շաբաթվա ընթացքում դրամն արժեզրկվել էր 250 %-ով։

Գործարքը կատարված էրմեկ շաբաթվա ընթացքում ավազակային ճանապարհով պետությունը բնակչությունից կորզեց հարյուրմիլիոնավոր դոլարների եւ միլիարդների ռուբլիների կուտակումներ՝աներեւակայելի կերպով հարստացնելով մի քանի տասնյակ ընտանիքների՝ «նոր հայերի» եւ դրամատների տերերի խավին։ Կապիտալի նախասկզբնական կուտակում… 

1994թ. ապրիլի սկզբին դրամի գինը ընկել էր եւ մեկ դոլարի դիմաց կազմում էր 200 դրամ,իսկ հաջորդ ամսվա մեջ դրամի արժեզրկումը ավելացավ եւս 100 %-ով, այսինքն՝ մայիսի սկզբին 1 դոլարն արժեր 400 դրամ։

1996թ. ապրիլ ամսին լայն սպառման ապրանքների գները, 1993թ. մարտի համեմատությամբ, բարձրացան 136 անգամ,մինչդեռ բնակչության եկամուտները,իբր թե աճել էին 21.5 անգամ։ Սակայն այս թիվը,որ ստացվել էր պաշտոնական աղբյուրներից,որեւէ հավատ չէր ներշնչում եւ որեւէ քննադատության չի դիմանում։ 1994թ. ապրիլ ամսին հաստատված նվազագույն աշխատավարձը կազմում էր 175 դրամ,իսկ արդեն մայիսի 10-ին մեկ դոլարի դիմաց վճարվում էր 400 դրամ։Այսինքն՝ նախագահը հրամանով սահմանելով նվազագույն աշխատավարձը, հույս ուներ,որ իր քաղաքացիները կարող են ապրել՝ ամիսը 0.4 դոլար ստանալով։ Նույն մայիս ամսին կառավարության կողմից երթեւեկության գինը բարձրացվել էր 8 անգամ, հացի գինը՝ 11 անգամ։ Այդ ժամանակ մեկ շնչին ընկնող եկամուտը Հայաստանում ավելի ցածր էր,քան Սոմալիում…

 

Շարունակելի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica