close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2019
+0°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2019
USD1477.31
GBP1618.74
EUR1528.00
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այնպես են խոսում, կարծես՝ եթե իրենք չլինեին, արևը դուրս չէր գա․ Արծվիկ Մինասյան

Քաղաքական

29 Հոկտեմբերի 2019, 21:42
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այնպես են խոսում, կարծես՝ եթե իրենք չլինեին, արևը դուրս չէր գա․ Արծվիկ Մինասյան

Իշխանության է եկել մի ուժ, որն անցյալ տարվա գարնանը փոփոխությունների արդյունքում, ժողովրդի մեծ հավատը, վստահությունն ունենալով հանդերձ, այսօր իրականացնում է ապաշնորհ քաղաքականություն. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ Վեդիում ՀՅԴ 129֊ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

Դաշնակցական գործիչը իշխող քաղաքական ուժի մոտ սեփական խոստումներից հրաժարվելու հստակ մոտեցումներ է տեսնում, նաև՝ վրեժխնդրություն և քինախնդրություն: «Ինչո՞ւ, որովհետև այս մարդիկ աշխարհայացք ու գաղափարախոսություն չունեն, նրանք եկել են մեկ նպատակով՝ մերժել որոշակի անձանց, բայց ոչ թե լավը ստեղծելու, այլ նրանց փոխարեն վայելելու համար։ Սա է այսօրվա ամբողջ բանաձևը»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանը դատապարտեց ժողովրդին պառակտելու այդ ընթացքը։ «Ցավալի է, որ այնպիսի ամպագոռգոռ բառապաշարով են այսօր խոսում, կարծես թե՝ եթե իրենք չլինեն, ո՛չ արևն առավոտը դուրս կգա, ո՛չ էլ երեկոյան մայրամուտ կլինի, եթե իրենք չլինեին, ապա ԱԺ չէր լինի, համայնքի ղեկավարներ չէին լինի, ընտանիքներն անգամ չէին կարող տոնակատարություններ նշել: Սա դատապարտելի ընթացք է, սա ազգը, ժողովուրդը պառակտելու ընթացք է։ Եվ եթե օր առաջ իրենք չգիտակցեն, որ այս ճանապարհն ամենևին հզոր Հայաստանի ճանապարհը չէ, նրանք շատ շուտով իրենք էլ կհեռանան քաղաքական ասպարեզից, և նրանց մասին էլ խոսելիս ամենաբարդ և վատ պիտակավորումները կտրվեն»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Ի հակադրություն՝ նա ուշադրություն հրավիրեց 129-ամյա քաղաքական ուժին, որի անգամ եռանիշ տարիքը խորհրդանշական է. «Առնվազն եթե 20 տարով հաշվենք վիճակագրական մեկ սերնդի գոյությունը՝ 7-րդ սերունդն է, որ այս քաղաքական կազմակերպությունը կա։ Ինչո՞ւ, որովհետև նրա հիմքում գաղափարականություն կա, նրա հիմքում հայրենիքին նվիրվածություն կա»։

129 տարվա գոյությունը, Մինասյանի համոզմամբ, ցույց է տալիս, որ կազմակերպությունը կայուն է, ամուր, ուժեղ և օրվա քաղաքական փոքր խնդիրների հետևից չի ընկնում։

«Դաշնակցությունը ես կամ իմ՝ այստեղ նստած ընկերներից յուրաքանչյուրն առանձնաբար վերցված չէ, Դաշնակցությունը մենք՝ բոլորս ենք, ովքեր կիսում և ընդունում են այս գաղափարաբանությունը, ովքեր համոզված են, որ մեր փրկությունը, մեր հզորությունը, իբրև պետություն կայացվածությունը մեր միասնական ձգտման, մեր միասնական ցանկությունների մեջ է, մեր այս երիտասարդների ու պատանիների ժպտացող աչքերի և երազանքների կատարման մեջ է. սա է Դաշնակցությունը»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը։

Դաշնակցության համար, նրա խոսքով, սկզբունքային նշանակություն ունի այն Հայաստանը, որտեղ յուրաքանչյուր հայ է ուզում ապրել՝ անկախ նրանից՝ Հայաստանում է, Ջավախքում, Արցախում, թե՝ Սփյուռքում։

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ Մելիք Գարագավորյանը ելույթում նշեց, որ Հայաստանը մենիշխանությամբ ղեկավարելը ճակատագրական սխալ է: «Միատեսակ իշխանութիւն, միատեսակ խորհրդարան, միատեսակ քաղաքական դաշտ․․․ Իսկ եթե կը հաւատանք ժողովրդավարութեան՝ բառի բուն իմաստով, անհրաժեշտ է ներքաղաքական կյանքից և ԱԺ-ից ներս իսկական և ուժեղ ընդդիմութիւն ունենալ»,- նշեց նա։

Այսօրվա բացթողումներն ու անկարողությունները անցյալով արդարացնելու գործելաոճը, Մելիք Գարագավորյանի համոզմամբ, պետք է դադարեցնել: «Մենք պէտք է դադրինք վհուկներու որսէն, պէտք է դադրինք անցեալի մեջ երկիրը պահելու վարքագիծէն։ Պէտք է ներկա իշխանութիւնները սանձեն այլևս այն մթնոլորտն ու միտումները, որ կը հարւածեն ազգային արժեքային համակարգը, մեր ազգային ավանդութիւնները, ազգը, ընտանիքը, հերոսը, եկեղեցին, բանակը, նահատակութեան գաղափարները, հասկացողութիւնները»։

Արցախի խնդրի կարգավորման հարցում ներկայիս իշխանությունների հարափոփոխ կեցվածքն ու հայտարարությունները ևս, նրա համոզմամբ, անթույլատրելի են. «Մանաւանդ վերելակային, խուսափողական քաղաքականութիւնը, Արցախյան օրակարգը, ներընտրական, ներքաղաքական շահարկումներուն ծառայեցնելու սայթաքումները, որոնք դիւանագիտական հարթակին վրա կը թուլացնեն համայն հայութեան դիրքերը, մանաւանդ՝ բանակցային դիրքերը»։

Նա ընդգծեց, որ այս դիտարկումներն ազգովի ուշքի գալու կոչ է, որպեսզի համախմբվենք, հզորանանք, զարգանանք՝ առանց զիջելու։

Ներքին և արտաքին զարգացումների առումով ճակատագրական այս օրերին, Մելիք Գարագավորյանի խոսքով, ՀՅԴ-ն իր համահայկական և աշխարհասփյուռ կառույցով, Հայ Դատի գրասենյակներով ամեն ինչ անում է, որպեսզի ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի կորիզը հանդիսացող այսօրվա հանրապետությունը՝ Հայաստանը, բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ունենա անվտանգության հզորացման, կայունացման ու բարգավաճման համար։

Ալիևը կայցելի Թուրքիա
18 Նոյեմբերի 2019, 15:31 Ալիևը կայցելի Թուրքիա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica