close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+4°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.46
GBP1613.63
EUR1526.02
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երջանկության իսահակյանական բնորոշումները՝ սիրել, երիտասարդ մնալ և… .«Ակամա երգիծաբաններ»-7

Մշակույթ

29 Հոկտեմբերի 2019, 16:52
 Երջանկության իսահակյանական բնորոշումները՝ սիրել, երիտասարդ մնալ և… .«Ակամա  երգիծաբաններ»-7

Երևանում և աշխարհում նշվում է Իսահակյանի ծննդյան 80-ամյակը: Մի օր Արաքսի Էդիլյանն ինձ հայտնում է, որ ինքը կցանկանար իր տանը հյուրերի թվում  տեսնել նաև ինձ: Եվ կցանկանայի՞, արդյոք, ես ներկա լինել Վարպետի ընդունելությանը:

- Իհարկե,- խանդավառվում եմ ես: Ով չի ցանկանա մի ամբողջ երեկո անցկացնել Ավետիք Իսահակյանի հետ…

Ես այն ժամանակ աշխատում էի ՀԿԿ կենտկոմում՝ կուլտուրայի բաժնում: Այնտեղ էր աշխատում նաև Արաքսի Էդիլյանը՝ զարգացած և լայն հետաքրքրությունների տեր մի կին, որ աշխատում էր որպես մեքենագրուհի-սղագրուհի և վայելում էր Իսահակյանների ընտանիքի բարեկամությունն ու հարգանքը:

Հյուրերն արդեն հավաքվել էին, երբ երևաց բանաստեղծն իր տիկնոջ հետ: Նա քննախույզ հայացքով չափեց սեղանի շուրջը բոլորած մարդկանց և առանց ձևականությունների քայլեց դեպի երիտասարդների թևը: Տարեց կանայք աղմկեցին.

- Վարպե՛տ, Դուք դավաճանում եք ավագանուն, ինչո՞ւ եք լքում մեզ…

- Գիտեք՝ ինչու,- մեղավորի նման ժպտաց բանաստեղծը,- ձեզ մոտ եթե նստեմ, մեր երեկոն կկորցնի իր փայլն ու ուրախությունը: Տարեց մարդիկ ենք, պիտի խոսենք մեր հիվանդություններից, արյան ճնշումից, սրտային երևույթներից, մեջքի ցավերից և այլն ու քեֆի սեղանը վերածենք պոլիկլինիկայի, իսկ ջահելների երգն ուրիշ է՝ սիրահարություն, բանաստեղծություն, աղջիկներ… Մի խոսքով՝ նրանց հետ լավ է, հաճելի…

Տարեցները նեղացած խաղացին, երիտասարդներն ուրախացան, և սեղանն սկսեց, ինչպես ասում են, աշխատել: Իմ կողքին նստած էր սեղանի թագուհին, գեղեցիկ մի աղջիկ, որը սիրահարվածի հայացքով նայում էր Վարպետին: Ճշմարտությունը պահանջում է ասել, որ Վարպետը և՛ս «տեսել էր» սիրունին և  հիացմունքից լուսավորվել էին նրա ծերունական աչքերը: Աղջիկն անպայման ցանկանում էր հարցեր տալ բանաստեղծին, ունկնդրել նրան.

- Վարպե՛տ, կարելի՞ է Ձեզ մի հարց տալ…

- Իհարկե, կարելի է, սիրո՛ւն ջան,- գյումրեցու շեշտված ակցենտով պատասխանեց Վարպետը:

- Ուզում եմ իմանալ՝ ինչո՞ւ է հասարակությունը ներում կամ աչք փակում տղամարդու անառակության նկատմամբ և չի ներում, անարգանքի սյունին է գամում կնոջ նույն արարքը…

Իսահակյանը ժպտաց.

- Ասե՛մ, աղջի՛կ ջան, եթե տղամարդը անառակություն է անում (լավ է սիրահարություն ասել), կնշանակե՝ իր տան բաց պատուհանից թքում է դուրս: Եթե նույնն անում է կինը, կնշանակե՝ տան բաց պատուհանից թքում է ներս…

Քիչ հետո սիրունիկը տվեց երկրորդ հարցը.

- Վարպե՛տ, ի՞նչ է երջանկությունը…

- Երբ ջահել էի, ասում էի՝ երջանկությունը սիրելու մեջ է, դարձա հասակավոր, ասում էի՝ երջանկությունը ջահելության մեջ է, հիմա, երբ հիվանդ եմ, ամոթ չլինի ասելը՝ չեմ կարողանում միզել, ասում եմ՝ երջանկությունը միզելու մեջ է…

Ավելորդ է ասել, որ այս բանաձևումը ծափ ու ծիծաղի հրավառություն առաջացրեց ունկնդիրների մեջ…

 Շարունակելի

Ի՞նչ եղանակ է սպասվում
13 Նոյեմբերի 2019, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica