close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+22°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է

Արցախ

29 Հոկտեմբերի 2019, 11:38
 Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է

Մեկնարկել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն։

Պատվիրակության կազմում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը։

Այցի շրջանակներում Մասիս Մայիլյանը՝ որպես գլխավոր բանախոս, ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք Արցախի Հանրապետության անկախությանը նվիրված միջոցառմանը։ Նախատեսված են նաև մի շարք հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի հիմնական հանձնաժողովների ղեկավարների և անդամների հետ, ինչպես նաև ելույթներ Վաշինգտոնում գործող հեղինակավոր վերլուծական կենտրոններում։ ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ կունենա նաև հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ հետ։

Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության պատվիրակությունը ՀՀ դեսպանատանը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի և դեսպանության դիվանագիտական անձնակազմի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթությունները և նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ միտված Արցախի միջազգային ճանաչմանն ու արտաքին կապերի ընդլայնմանը։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարևորել է ԱՄՆ հետ տարբեր մակարդակներով հարաբերությունների զարգացումը։

ԱԳՆ ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica