close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆրանսիայում գտնված Վերածննդի դարաշրջանի գլուխգործոցն աճուրդում վաճառվել է 24 մլն եվրոյով

Մշակույթ

28 Հոկտեմբերի 2019, 23:06
 Ֆրանսիայում գտնված Վերածննդի դարաշրջանի գլուխգործոցն աճուրդում վաճառվել է 24 մլն եվրոյով

Վաղ Վերածննդի դարաշրջանի ֆլորենցիացի վարպետ Չիմաբուեի կտավը, որը գտել են Ֆրանսիայի հյուսիսում ապրող 90-ամյա կնոջ տանը, աճուրդով վաճառվել Է 24 մլն եվրոյով: Այս մասին տեղեկացնում է Parisien թերթը:

Կոմպիենի աճուրդների տանը հունիսին դիմել Էին 90-ամյա կնոջ տան «աղբը մաքրելու» խնդրանքով: Նրա աշխատակիցները ստեղծագործությունը գտել են խոհանոցի եւ հյուրասենյակի միջեւ ընկած պատին: Նրանք նկարի փորձաքննության համար դիմել են «Տուրկեն» գնահատման բյուրոյին, որտեղ եւ պարզվել Է, որ կտավը պատկանում Է հայտնի նկարիչ Չիմաբուեյի վրձնին:

Նկարի սյուժեն նվիրված Է Քրիստոսի չարչարանքներին: Այն, ենթադրաբար, 1280 թվականին ստեղծված երկթեւ սրբանկարի մասն Է:

Կտավը, որն սկզբնապես գնահատվել Է 4-ից մինչեւ 6 մլն եվրո, Acteon աճուրդային տանը վաճառվել Է 24,1 մլն եվրոյով (26,7 մլն դոլար), ներառյալ աճուրդային գանձումները: «Ֆրանսպրես» գործակալությունը նշում Է, որ այդ գումարը ռեկորդային Է դարձել պրիմիտիվիստ նկարչի համար, որի գործերն ավելի վաղ երբեք չեն վաճառվել աճուրդներում


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica