close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բիոէներգետիկ ցուցահանդես Ստեփանակերտում. Սուսաննա Հարությունյանի «Եռակցումը»` արվեստասերի դատին

Մշակույթ

26 Հոկտեմբերի 2019, 17:10
 Բիոէներգետիկ ցուցահանդես Ստեփանակերտում. Սուսաննա Հարությունյանի «Եռակցումը»` արվեստասերի դատին

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում բացվել է Սուսաննա Հարությունյանի «Եռակցում» խորագրով նկարչական ցուցահանդեսը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սուսաննա Հարությունյանն ասել է, որ զբաղվում է բիոէներգետիկայով, իսկ նկարել  սկսել է 4 տարի առաջ:

«Այսօր իմ 5-րդ անհատական ցուցահանդեսն է, ներկայացնում եմ մոտ 60 նկար: Խորագիրը կրում է «Եռակցում» անվանումը: Խոսքը  հայ մտքի, հոգու և սրտի եռակցման մասին է, այդ թվում   նաև   Արցախի,  Հայաստանի և Սփյուռքի  միասնականության:Ես պատկերում եմ հիմնականում զգայական իրողություններն ու մարդկանց ապրումները: Ցանկանում եմ, որ իմ գույները պայծառություն,  սեր ու համերաշխություն բերեն Հայաստան աշխարհին»,-ասել է նա:

Ցուցահանդեսին ներկա Արցախի նկարիչների միության նախագահ Հովիկ Գասպարյանը ողջունել է Սուսաննա Հարությունյանի   արվեստը և նշել, որ նրա պայծառ ու գունեղ նկարների միջոցով կարճ ժամանակահատվածում կարողացել է ճանաչել  նրան:

Գասպարյանի խոսքով՝ Սուսաննա Հարությունյանը, կայացած նկարիչների նման, ունի ազատություն դեպի արվեստը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica