close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+5°
+13°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համաշխարհային բանկը շտկել է Ջավադյանին. Doing Business 2020 զեկույցը որեւէ անճշտություն չի պարունակում

Տնտեսական

26 Հոկտեմբերի 2019, 15:24
 Համաշխարհային բանկը շտկել է Ջավադյանին. Doing Business 2020 զեկույցը որեւէ անճշտություն չի պարունակում

Համաշխարհային բանկի Doing Business 2020 զեկույցը որեւէ անճշտություն չի պարունակում: «Ամերիկայի ձայն»-ի հետ  զրույցում ասել է Համաշխարհային բանկի մասնավոր ոլորտի զարգացման ավագ մասնագետ Վալենտինա Սայնթայնը` մեկնաբանելով ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հայտարարությունը, թե զեկույցի վարկանիշային աղյուսակում որոշակի սխալ է թույլ տրվել, որը շտկվելու դեպքում վարկանիշային աղյուսակում Հայաստանը կզբաղեցնի 37-րդ տեղը՝ ներկայիս 47-րդի փոխարեն:

«Մեր տեսանկյունից որեւէ անճշտություն կամ սխալ Հայաստանի մասով  չկա: Այս տարի մենք պարզապես փոքր-ինչ վերանայեցինք եւ վերափոխեցինք փոքր չափաբաժին ունեցող ներդրումների պաշտպանվածության ցուցանիշների գնահատականը: Որեւէ նոր տարր չենք ավելացրել, պարզապես շտկումներ ենք մտցրել»,- ասել է նա:

նշել է, որ ընդհանուր առմամբ Հայաստանը հաջող է գործում, որոշ ոլորտներում առկա հարցերը կապված են հիմնականում օրենսդրական փոփոխությունների հետ, եւ այդ փոփոխությունները զգալու համար ժամանակ է անհրաժեշտ:

Նշենք, որ Հայաստանի հարեւաններ Վրասատանը, Թուրքիան եւ Ադրբեջանը ավելի լավ վիճակում են, իսկ Իրանը զբաղեցնում է 127-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էկոնոմիկայի նախարարությունից պարզաբանում էր պահանջել, թե ինչու է Doing Business-2020 զեկույցում Հայաստանը հետընթաց ապրել: Ծավալված քննարկման վերջում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել էր, թե պարզապես տեխնիկական սխալ է եղել, որը շտկվելու դեպքում Հայաստանը կլինի 37–րդ տեղում։  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica