close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+17°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չավուշօղլուի հերթական հակահայկական հերյուրանքը

Տարածաշրջան

25 Հոկտեմբերի 2019, 16:19
 Չավուշօղլուի հերթական հակահայկական հերյուրանքը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Բաքու կատարած այցի ընթացքում հերթական հակահայկական և ստեր պարունակող հայտարարությամբ է հանդես եկել:

Պատասխանելով Սիրիայում կռվող որոշ հայերի վերաբերյալ հարցին՝ նա նշել է, որ հայ ահաբեկիչներ առաջ էլ կային ահաբեկչական Քուրդիստանի աշխատավորական կուսակցության շարքերում և տարիներ առաջ թուրք դիվանագետների են սպանել. հաղորդում է թուրքական TRT հեռուստաընկերությունը:

Չավուշօղլուն նաև անդրադարձել է վերջին ժամանակներում հայ պաշտոնյաների, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի կողմից հնչեցված՝ Արցախի վերաբերյալ արտահայտություններին:

«Մենք մշտապես եղբայրական Ադրբեջանի կողքին ենք: Եղբայր Ադրբեջանի դժբախտությունը մեր դժբախտությունն է, երջանկությունը մեր երջանկությունն է, և Ադրբեջանի բռնազավթված հողերն ազատելու համար անելու ենք մեր ձեռքից եկած ամեն բան: Մենք Ռուսաստանի հետ միշտ խոսում ենք Ղարաբաղի թեմայով: Երբ մեր նախագահը հանդիպում է Պուտինի հետ, հիմնականում ասում է, որ իրականում այս խնդիրը չի լուծվի Մինսկի խմբի շրջանակում, և  միայն Ռուսաստանը կարող է այն լուծել»,- ասել է նա:

Չավուշօղլուն նաև նշել է, որ խնդրի լուծումը բխում է հիմնականում Հայաստանի շահերից: «Եթե նրանք (հայերը) չեն ցանկանում մեկուսացված մնալ, եթե ցանկանում են՝ տարածաշրջանում հաշտություն լինի, նրանք էլ այդ թեմայով պետք է անհրաժեշտ քայլեր անեն»,- նշել է թուրք նախարարը:

Թուրքիայի արտաքին գերատեսչության նախարարը հայտնել է նաև, որ Թուրքիան, Ռուսաստանի գլխավորությամբ, այս թեմայով շարունակելու է ջանքերը և հավատում է, որ, եթե Ռուսաստանն այս թեմայով բավական մեծ ջանքեր գործադրի, հարցը կլուծվի, ինչպես դրա մասին արդեն Պուտինին ասել է Էրդողանը, սակայն Թուրքիան շարունակելու է իր ջանքերն ավելացնել այդ ուղղությամբ:

Ուշագրավ է, որ Սիրիայի հյուսիսը բռնազավթել ցանկացող Թուրքիայի ներկայացուցիչը անդրադարձել է տևական ժամանակ լրատվամիջոցներում (ցավոք, նաև հայկական) շրջանառվող այն տեղեկություններին, որ Սիրիայի քրդերի կազմում կռվում են հայկական ուժեր, ինչն արդեն հերքվել է հայ մասնագետների կողմից:  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica