close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2019
+1°
+7°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ներկայիս վարչակազմը ներքին կայունություն չունի. Արման Մելիքյան

Քաղաքական

23 Հոկտեմբերի 2019, 18:13
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ներկայիս վարչակազմը ներքին կայունություն չունի. Արման Մելիքյան

Կարծես միտումնավոր արտահոսքի տեսք տրվեց այս հաղորդագրությանը՝ կապելով Դուշանբեի հանդիպումը Հայրապետովի ազատման հետ. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը` անդրադառնալով Վիտալի Բալասանյանի՝ Դուշանբեի վերելակյան հանդիպման մասին հայտարարությունից անմիջապես հետո ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովին աշխատանքից ազատելու փաստին:

Արման Մելիքյանի համոզմամբ՝ Հայրապետովը, ունենալով  աշխատանքային բազմամյա փորձ, լինելով բարձրակարգ սպա, որը գրեթե 30 տարի կատարել է Հայաստանի բարձրագույն պետական պաշտոնյաների պաշտպանության գործառույթը, գործող իշխանությունների ընդդիմադիրներին որևէ բան հաղորդելու քայլին չէր գնա:

«Վարչապետի կողմից ինչ-որ կասկածելի գործողություն կատարվելու դեպքում  Հայրապետովը դա չէր հաղորդի, իր անմիջական ղեկավարից բացի, որևէ այլ անձի:

Այժմ իրագործվում է մի ընդհանուր գործընթաց, և, որպես վարկած, կարելի է դիտարկել այն տրամաբանությունը, որը դրված էր «Սասնա ծռեր» շարժման կողմից ներկայացված՝ ազգային անվտանգության հայեցակարգ կոչվող փաստաթղթում, որի համատեքստում բարձրաստիճան սպաները պետք է պաշտոնաթող  լինեն»,- նշեց նա:

«Պաշտոնյաների ազատումներն այն բանի վկայությունն են, որ տվյալ վարչակազմն անհրաժեշտ ներքին կայունությունը չունի, թերևս այդ փոփոխությունները թելադրված են ընթացիկ պահանջներով, և կոնկրետ պաշտոնյաների հետ վարչապետը չի կարողացել շարունակել  ընդհանուր ճանապարհը»,- կարծիք հայտնեց Արման Մելիքյանը:

Արման Մելիքյանի հետ ամբողջ հարցազրույցը կարող եք դիտել տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica