close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2019
+5°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2019
USD1477.31
GBP1618.74
EUR1528.00
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գործը դատապարտված է՝ Մալբըրին ընդամենը հաղորդակցման ապահովման միջոց է. Արծվիկ Մինասյանը՝ Հրայր Թովմասյանի շուրջ գործընթացի մասին

Քաղաքական

23 Հոկտեմբերի 2019, 20:10
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գործը դատապարտված է՝ Մալբըրին ընդամենը հաղորդակցման ապահովման միջոց է. Արծվիկ Մինասյանը՝ Հրայր Թովմասյանի շուրջ գործընթացի մասին

Իշխանությունը սկսել է քաղաքական բանտարկյալներ կուտակելու մի արատավոր գործընթաց. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն ու ավելացրեց՝ Հրայր Թովմասյանի պաշտոնավարմանն առնչվող գործի շրջանակում բոլոր ազատազրկումները՝ ձերբակալության, կալանավորման, թե դատապարտման տեսքով, հստակ համապատասխանում են ԵԽԽՎ-ի՝ «քաղբանտարկյալ» հասկացության չափանիշներին:

«Ուստի իշխանությունը պետք է սթափվի, գիտակցի, որ արատավոր այդ գործընթացը մեզ՝ իբրև երկիր, տանելու է ոչ միայն միջազգային հարթակում նսեմացումների, այլև Հայաստանը դասվելու է բռնատիրական ռեժիմ ունեցող երկրների շարքը»,- ասաց նա:

Գործը, Մինասյանի համոզմամբ, ի սկզբանե դատապարտված է. իշխանությունը և նրան սպասարկող իրավապահ համակարգը ոչ միայն անպտուղ գործով են զբաղված, այլև հեղինակազրկում են Հայաստանի Հանրապետությունը՝ իբրև իրավական պետություն:

Անդրադառնալով մեղադրանքներին՝ Արծվիկ Մինասյանը նաև իրավական գնահատական տվեց: «Բերվում է փաստ, որ Գագիկ Հարությունյանը, որպեսզի դառնա  ԲԴԽ առաջին կազմի անդամ, դիմումը ներկայացրել է մարտի 1-ին, և այն ԱԺ է հասել մարտի 5-ին, բայց Արսեն Բաբայանը, իբր, Մալբըրի համակարգի միջոցով ավելի վաղ ամսաթվով է մուտքագրել, որպեսզի մարտի 2-ին արդեն կազմակերպեին Հրայր Թովմասյանի ընտրությունը: Աբսուրդ: Ինչո՞ւ, որովհետև նախ՝ Գագիկ Հարությունյանը 2018 թ. փետրվարի 28-ին, ԱԺ որոշմամբ, արդեն ընտրվել էր ԲԴԽ անդամ: Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ-օրենքի ուժով ինքնին սա այն փաստն էր, որը Գագիկ Հարությունյանի՝ որպես ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման հիմք էր»,- պարզաբանեց նա:

Արծվիկ Մինասյանը մի նախադեպային գործ հիշատակեց  2013 թ.-ից: 

«Մնացած ձևականությունները՝ ե՞րբ է դիմումը մուտք եղել և այլն, տասներորդական հարցեր են, որովհետև նույն որոշման մեջ ՍԴ-ն դեռ այն ժամանակ շատ հստակ ասել է՝ սահմանադրական նորմն անմիջականորեն գործում է, և այդ շրջանակներում ընթացակարգային նորմը  չի կարող նսեմացնել իրավունքի հիմնական նորմի իրացումը: Երկրորդը՝ նույնիսկ եթե փաստաթղթի մուտքագրման տեխնիկական խնդիր է եղել,  բոլորս էլ, ովքեր շփվել են Մալբըրի համակարգին, շատ լավ գիտեն, որ Մալբըրին ընդամենը հաղորդակցման ապահովման անհրաժեշտ միջոցն է և չի կարող դառնալ հիմք՝ որոշակի գործողություններ նախաձեռնելու և այն էլ՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասաց նա: 

Արծվիկ Մինասյանն ընդգծեց Աշխատանքային օրենսգրքի դրույթը, որի համաձայն՝ Գագիկ Հարությունյանն է աշխատանքից դուրս գալու դիմում ներկայացրել, և հենց նա էլ կարող էր 3 օրում հետ վերցնել. «Եթե Գագիկ Հարությունյանը  չի առարկում՝ ի՞նչ քրեական գործի մասին է խոսքը»:

Փորձերին՝ ներկայացնել, թե իբր պետաիրավական համակարգում այնպիսի գործողություն է կատարվել, որի նպատակը Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ կարգելն է, և իբրև հիմք նշելը, որ քառօրյա նիստերը չէին կարող ավելի վաղ լինել, Արծվիկ Մինասյանը հակադարձեց՝ արտահերթ նիստով էլ կարելի էր այդ ամենն անել. «Սա այնքան տրամաբանական ու պարզ է, որ նույնիսկ անլուրջ է խոսել այս մասով քրեական որևէ գործի մասին»:

Իշխանության նախաձեռնած գործընթացը Արծվիկ Մինասյանը որակեց որպես ամբողջ դատական համակարգը նվաճելու և տոտալիտար վերահսկողություն սահմանելու մտադրություն: «Այս ճանապարհին իշխանությունը կանգ չի առնում որևէ միջոցի առաջ: Մի քանի փորձերը՝ նախկին իշխանության ներկայացուցիչներին ներգրավել տարբեր քրեական գործերում՝ փորձելով ստեղծել վախի մթնոլորտ, ճնշման միջոցով, որպեսզի նախկին իշխանությունը, իր բոլոր օղակներով հանդերձ, այլևս երբեք չմտածի քաղաքականության մասին:

Երկրորդ՝ ակնհայտ է, որ քաղաքական իշխանությունը, որը ժողովրդական հուժկու ընդվզման արդյունքում ստացավ անհրաժեշտից էլ ավելի ձայն և խորհրդարանում սահմանադրական մեծամասնությունից էլ ավելի մեծամասնություն ու նաև գործադիր իշխանություն, քայլ է անում՝ նվաճելու նաև դատական իշխանությունը»,- ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը:

Հիմնավորումը Արծվիկ  Մինասյանի համար հստակ է՝ իշխանությունները հասկանում են, որ իրենց բազմաթիվ ապօրինի գործողություններն, ի վերջո, հանդիպելու են դատական իշխանության ընդվզմանը, և որպեսզի այս հակադրությունը վերացնեն, տոտալ հարձակում են սկսել նաև դատական իշխանության վրա:

«Այստեղ կենտրոնական դերերից մեկը վերապահված է ՍԴ-ին, որովհետև ՍԴ-ն նաև Սահմանադրությամբ ունի մի շարք լիազորություններ՝ թե՛ սահմանադրական մարմինների միջև վեճերի լուծման, թե՛ մի շարք միջազգային պայմանագրերի կամ Հայաստանի համար կենսական նշանակության փաստաթղթերի վերաբերյալ տալու եզրակացություններ և, ի վերջո, կայացնելու որոշումներ: Այս ամենով հանդերձ, քաղաքական իշխանությանը բացարձակ ձեռնտու չէ ունենալ հակադրվող, հակակշռող դատական իշխանություն, և պատահական չէ, որ Հրայր Թովմասյանի և այլ բարձրաստիճան անձանց մասով սկսված այս լայնամաստաբ արշավն ունի մեկ նպատակ՝ օր առաջ ազատվել իրենց համար ոչ ցանկալի անձանցից»,- ասաց նա:

Այն մոտեցումը, թե ՍԴ բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենք են իրականացրել սահմանադրական կարգի տապալում, իշխանության յուրացում, Սահմանադրական դատարանի նվաճում, Արծվիկ Մինասյանը «փուչիկ» որակեց և հիշեցրեց իշխանական քայլերի հաջորդականությունը:

«Սկզբնական շրջանում փորձ արեցին հորդորներով, կոշտ գնահատականներով ստիպել,, որպեսզի ՍԴ նախագահը և մի շարք անդամներ հեռանան, հրաժարական տան, դա նրանց մոտ չստացվեց:

Երկրորդ գործողությունը ձեռնարկեցին՝ ներդրեցին «Վահե Գրիգորյան» օպերացիան, որի արդյունքում փորձեցին նվաճել իբր թե ոչ սահմանադրական ճանապարհով ձևավորված՝ ՍԴ նախագահի պաշտոնը: Սա էլ ձախողվեց:

Երրորդ փորձը՝ ԱԺ ամբողջ մի ինստիտուտ ներգրավեցին մի խայտառակ գործընթացի մեջ, որը կոչվում էր «ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ՍԴ միջնորդության ներկայացում»: Այստեղ էլ ձախողվեցին, որովհետև ի սկզբանե չկա որևէ լուրջ, տրամաբանված և իրավական հիմք: Եվ քանի որ քաղաքական գործընթաց է գնում, իրականում փորձում են քաղաքական այս լուրջ ցանկությունը քողարկել իրավական ձևակերպումների մեջ:

Հաջորդ գործողությունը՝ փորձեցին  արդեն ճնշում գործադրել Հրայր Թովմասյանի և նրա մերձավորների վրա, որի արդյունքում՝ թե՛ «Հայելի» ակումբի դեպքը, թե՛ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ կանչելու, թե՛ նրա շրջապատի մարդկանց նկատմամբ քրեական գործեր հարուցելու և, ի վերջո, նաև Արսեն Բաբայանին կալանավորման համար միջնորդություն ներկայացնելու, իսկ Արա Բաբլոյանին, որպես ԱԺ նախկին նախագահ, իբրև կասկածյալ ներգրավելու զարգացումները»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

Քաղաքական իշխանության այս նախաձեռնությունը նա բնորոշեց որպես ինքնին արդեն սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողություն:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica