close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2019
+1°
+7°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գրական հանդիպում՝ Վարդենիսում

Հասարակություն

23 Հոկտեմբերի 2019, 12:24
 Գրական հանդիպում՝ Վարդենիսում

ՀՅԴ «Գեղամա» կոմիտեի (Վարդենիսի շրջան) և ՀՅԴ Վարդենիսի երիտասարդական միության նախաձեռնությամբ՝ Վարդենիսում էին գրող-բանաստեղծներ Աբգար Ափինյանը, Վարուժան Ղազանչյանն ու Սուսաննա Ղազարյանը:

Գրական ջերմ հանդիպում կազմակերպվեց Վարդենիսի թիվ 2 հիմնական դպրոցի և Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջի հարկերի տակ՝ ուսուցչական անձնակազմի և ուսանողների ու աշակերտների հետ:

Հանդիպումն անցավ՝ հույզերով ու զգացմունքներով շաղախված, նաև  առաջիկա հանդիպումների պայմանավորվածություն ձեռք բերվեց: Քննարկվեցին ոչ միայն գրականությանը,այլ նաև հայոց լեզվի պահպանությանը վերաբերող հարցեր, որոնց պետք է ընթացք տրվի առաջիկայում:

Վարդենիս քաղաքը ներկայացրեց նաև իր թումանյանասեր երիտասարդներին ու պատանիներին, որոնք հանդես եկան իրենց սիրելի ստեղծագործությունների ասմունքով:

Բանաստեղծների այցը մեծ ոգևորություն առաջացրեց ներկաների շրջանում, քանի որ կարևորվեց ազգայինը, վերմարդկայինը և հոգու հացը, որը չպակասեց:

Վարդենիսից՝ հատուկ Yerkir.am-ի համար

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica