close
Եղանակը Երևանում
15 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խորհրդարանն ընդունեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը

Հասարակություն

23 Հոկտեմբերի 2019, 12:03
 Խորհրդարանն ընդունեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագծով քրեական պատասխանատվություն է սահմանվում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար:

Նախագծին կողմ քվեարկեց 99 պատգամավոր, դեմ՝ 4-ը:

Օրենքի նախագիծը հեղինակել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նախագծով կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք է կենդանու կյանքի ընդհատումը՝ խեղելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, ուժեղ հրազենի, թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը, ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը: Նախագծով պատիժ է սահմանվում նաև կենդանիների մարտերի կազմակերպման ու իրականացման, անտուն կենդանիների այնպիսի հավաքի համար, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումների իրականացումը և այլ դաժան վերաբերմունքը:

Նախագծով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և առանձին դաժանությամբ, մանկահասակի ներկայությամբ 2 և ավելի կենդանիների նկատմամբ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատկի չափով կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica