close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+2°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիրիայում Անկարայի կողմից գործողությունների շարունակումը կհանգեցնի ԱՄՆ-ի լայնածավալ պատժամիջոցների. Փենս

Աշխարհ

23 Հոկտեմբերի 2019, 11:25
 Սիրիայում Անկարայի կողմից գործողությունների շարունակումը կհանգեցնի ԱՄՆ-ի լայնածավալ պատժամիջոցների. Փենս

ԱՄՆ-ը պատրաստ է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել, եթե նրա իշխանությունները որոշում ընդունեն Սիրիայում ռազմական գործողությունը շարունակելու մասին. ասել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Fox News-ի հետ հարցազրույցում:

«Մենք ողջունում ենք մարտական գործողությունների կասեցումը և հույս ունենք, որ  լիակատար հրադադար կկնքվի: Բայց նախագահը հստակ հասկացրել է, որ առաջիկա օրերին Թուրքիայի դեմ կսահմանի առավել լայնածավալ պատժամիջոցներ, ինչը նշանակում է, որ մենք լավագույնին ենք հավատում ու լիահույս ենք, որ տառացիորեն արդեն վաղը՝ օրվա վերջին, կհաստատվի հրադադարի ռեժիմ»,- մանրամասնել է ԱՄՆ փոխնախագահը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 14-ին հրաման էր ստորագրել Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ՝ կապված Սիրիայում նրա ռազմական գործողության հետ: Նա վերոհիշյալ փաստաթղթով ԱՄՆ պետքարտուղարության և ֆինանսների նախարարության ղեկավարներին հանձնարարել էր որոշել, թե սահմանափակումները կոնկրետ ում նկատմամբ են կիրառվելու: Խոսքն անձանց մասին է, որոնք «խոչընդոտում են Հյուսիսային Սիրիայում հրադադարին», ինչպես նաև խանգարում են արաբական երկրում քաղաքական կարգավորմանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica