close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+8°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարդիկ կկարողանան վայրէջք կատարել Մարսի վրա 2035-ին. NASA

Խճանկար

23 Հոկտեմբերի 2019, 10:47
 Մարդիկ կկարողանան վայրէջք կատարել Մարսի վրա 2035-ին. NASA

Մարդիկ 2035-ին կկարողանան վայրէջք կատարել Մարս մոլորակի վրա. հայտնում է Space.com-ը՝ վկայակոչելով NASA-ի վարչական բաժնի ղեկավար Ջիմ Բրիդենսթայնին:

«Եթե մենք արագացնենք Լուսնի վրա վայրէջքի ժամկետները, հետևաբար՝ կարագացնենք նաև Մարսի վրա վայրէջքի ժամկետները: Ես այն կարծիքին եմ, որ մենք դա կկարողանանք անել արդեն 2035-ին»,- Տիեզերագնացության միջազգային կոնգրեսում հայտարարել է նա:

Ամիսներ առաջ՝ ապրիլին, Բրիդենսթայնը նաև հայտարարել էր, որ 2033-ին NASA-ի տիեզերագնացները կհայտնվեն Կարմիր մոլորակի մակերևույթին: «Մենք պետք է սովորենք ապրել ու աշխատել այլ աշխարհում: Լուսինը լավագույն վայրն է այդ հնարավորություններն ու տեխնոլոգիաներն ապացուցելու համար»,- պարզաբանել էր նա:

Տիեզերագնացության միջազգային կոնգրեսում ելույթ է ունեցել նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը: Իր խոսքում նա անդրադարձել է NASA-ի «Արտեմիդա» ծրագրին, որի նպատակն է 2024-ին Լուսին վերադարձնել տիեզերագնացներին, նաև նշել է, որ այն ցատկահարթակ է դեպի Մարս հնարավոր առաքելության համար: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica