close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2019
+7°
+8°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2019
USD1476.98
GBP1615.73
EUR1527.68
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՌԴ-ն և Թուրքիան «ճակատագրական որոշումներ» են կայացրել Սիրիայի վերաբերյալ

Աշխարհ

22 Հոկտեմբերի 2019, 22:27
 ՌԴ-ն և Թուրքիան «ճակատագրական որոշումներ» են կայացրել Սիրիայի վերաբերյալ

Սոչիում ավարտվել են 6 ժամից ավելի ձգվող բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջև:

«Էրդողանը մանրամասն բացտրություններ է տվել Սիրիայի սահմաններում թուրքական զինուժի իրականացրած ռազմական օպերացիայի մասին»,- ասել է Պուտինը: Քննարկվել են նաև հետագա քայլերը՝ Սիրիայում խաղաղ գործընթացների ծավալման վերաբերյալ: Այն կիրագործեն սիրիացիները՝ Սահմանադրական կոմիտեի շրջանակներում:

Քննարկվել է նաև հումանիտար խնդիրը, Պուտինը կարևոր է համարել հետագայում էլ սիրիացի փախստականներին աջակցելը՝ հայրենիք վերադառնալու հարցում:ՌԴ նախագահը նաև շեշտել է, որ Սիրիայի հարցում Թուրքիայի հետ «ճակատագրական որոշումներ» են կայացրել:

Երկու երկրների միջև կնքվել է նաև հուշագիր, համաձայն որի՝ չորեքշաբթի կեսօրից ռուսական զինվորական ոստիկանությունն ու սիրիացի զինվորականները կմտնեն Սիրիայի այն տարածքներ, որոնք դուրս են մնացել թուրքական հատուկ օպերացիայի գոտուց: Նրանք կնպաստեն քրդական ազատագրման ստորաբաժանումների և զինտեխնիկայի՝ սահմանից 30 կմ շառավղով դուրսբերմանը, ինչը պետք է ավարտին հասցվի 150 ժամում:

Համաձայն հուշագրի՝ քրդական ուժերը կհանվեն Մանբիջից ու Թալ-Ռիֆաթից:

Նախագահները նաև հաստատել են հավատարմությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը, Թուրքիայի ազգային անվտանգության ապահովմանը և կողմ են արտահայտվել Ադանայի համաձայնագրին:

Մոսկվան ու Անկարան հստակ հավատարմություն են հայտնել Աստանայի ձևաչափին և պայմանավորվել են ստեղծել համատեղ մեխանիզմ՝ Սիրիայի շուրջ հուշագրի պահանջներին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica