close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+3°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեսրոպ Առաքելյան.«Բնակարանաշինության խտացմանն ուղղված ցանկացած ծախս արդարացված է»

Բլոգեր

22 Հոկտեմբերի 2019, 21:17
 Մեսրոպ Առաքելյան.«Բնակարանաշինության խտացմանն ուղղված ցանկացած ծախս արդարացված է»

Հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Եկամտային հարկից հիփոթեքային վարկի տոկոսադրույքի վերադարձի համակարգը երևի լավագույն կարգավորումն է եղել նախկին իշխանությունների կողմից ընդունված հարկային օրենսգրքում: Եվ համակարգում նոր սահմանափակումների մասին խոսելը, առկա սահմանափակումները պաշտպանելը միայն խոչընդոտներ է առաջացնում և առաջացնելու:

Ամեն ինչ միայն թվաբանություն չէ և բյուջեի եկամուտ-ծախսի տրամաբանություն նայել այս հարցին, նույնն է, որ մարդկանց թոշակ չտանք, թոշակառուները հարկ չեն վճարում:

Բնակարանաշինությունը Հայաստանում ոչ թե տնտեսական կամ սոցիալական խնդիր է լուծում, այլ առաջին հերթին ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ: Մեր բնակֆոնդի 90%-ից ավելին շուտափույթ փոխման կարիք ունի և պետք է կառուցել շատ-շատ բնակարաններ, և ունենալ շատ-շատ արտոնություններ՝ և կառուցապատողների և բնակիչների համար: Պետությունը ոչ միայն պետք է մարդկանց խրախուսի, այլ նաև "պարտադրի" նոր բնակարաններ գնել:
Բնակարանաշինության խթացմանն ուղղված ցանկացած ծախս արդարացված է, քանի որ դա ներքին անվտանգությանն ուղղված կարևորագույն ծախս է:

Դավադրությունների տեսության սիրահարներին՝ բա որ երկրաշարժ եղավ՝ առանց սահմանափակումների»,-նշել է նա:

Եղանակը Հայաստանում
12 Նոյեմբերի 2019, 23:01 Եղանակը Հայաստանում
Հաղորդագրություն
12 Նոյեմբերի 2019, 20:21 Հաղորդագրություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica