close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2019
+7°
+8°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2019
USD1476.98
GBP1615.73
EUR1527.68
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը կոչ է արել թեկնածուներին՝ չառաջադրվել պատրիարքի պաշտոնում

Տարածաշրջան

22 Հոկտեմբերի 2019, 20:59
 Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը կոչ է արել թեկնածուներին՝ չառաջադրվել պատրիարքի պաշտոնում

Կ. Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ՝ նամակ է հղել պատրիարքի հավանական թեկնածուներից մեկը համարվող Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը. հայտնում է «Ակօս»-ը:

Պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին հղված նամակում Բեքչյանը մասնավորապես հայտնում է, որ հրաժարվում է իր թեկնածությունն առաջադրելուց՝   մյուս բնական թեկնածուների իրավունքների խախտման պատճառով:

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն անընդունելի է համարել մնացյալ 10 եպիսկոպոսների թեկնածության առաջադրման սահմանափակումը՝ դա որակելով իբրև խիստ վտանգավոր զարգացում պատրիարքարանի ապագայի համար:

Իր զորակցությունը հայտնելով թեկնածություն առաջադրելու իրավունքից զրկված հոգևորականներին՝ Բեքչյանը հրաժարվել է հաստատել իր թեկնածությունը և միաժամանակ կոչ է արել մյուսներին՝ նույնպես չառաջադրվել՝ հանուն արդարության և հավասարության։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նման կոչով էր հանդես եկել նաև Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica