close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2020
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը շարունակում է ազատել իր նշանակած կադրերին

Քաղաքական

22 Հոկտեմբերի 2019, 15:59
 Փաշինյանը շարունակում է ազատել իր նշանակած կադրերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակված և ազատված՝ կարճաժամկետ ղեկավարների ցուցակը շարունակում է համալրվել. փրկարար ծառայության այլևս նախկին տնօրեն Արտակ Նահապետյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2018 թ. հունիսին, նախքան այդ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետն էր:

ԱԻՆ նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը Yerkir.am-ին հայտնեց, որ ներկայումս փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Վրեժ Գաբրիելյանն է:

Yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք կան այլ թեկնածուներ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնի համար, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը  դժվարացավ պատասխանել:       

Փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալն էր:

Վրեժ Գաբրիելյանը ծնվել է 1952 թ., գործունեությունն սկսել է 1976թ.՝ սովետական բանակում ծառայությունից հետո, և զբաղեցրել տարբեր պաշտոններ: Կենսագրությունից պարզ է դառնում, որ ծառայության ընթացքում արժանացել է ԽՍՀՄ ՆԳՆ, ՀԽՍՀ ՆԳՆ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պատվոգրերի և շնորհակալագրերի, ինչպես նաև տպագրել է գիտական հոդվածներ ու մեկ մենագրություն` նվիրված արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica