close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+3°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կրեմլն ակնկալում է, որ Էրդողանը Պուտինին կտեղեկացնի Սիրիայում Թուրքիայի հետագա պլանների մասին

Քաղաքական

22 Հոկտեմբերի 2019, 15:14
 Կրեմլն ակնկալում է, որ Էրդողանը Պուտինին կտեղեկացնի Սիրիայում Թուրքիայի հետագա պլանների մասին

Կրեմլն ակնկալում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայանալիք բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կհայտնի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանակում հետագա պլանների մասին. հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Ռուսաստանը ցանկանում Է քննարկել իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևելքում, ավելի լավ հասկանալ տեղի ունեցող իրադարձությունները, տեղեկատվություն ստանալ Թուրքիայի ծրագրերի մասին եւ դրանք համադրել Սիրիայում քաղաքական կարգավորման առաջմղման ընդհանուր պլանների հետ»,- լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա ասել է նաև, որ Սիրիայի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների առաջիկա բանակցությունները բարդ են լինելու: «Թեմաները բազմազան են, բանակցությունները շատ բարդ են լինելու, ինչն ակնհայտ է»,- մանրամասնել Է Պեսկովն ու հավելել, որ առաջիկա զրույցը չի կարող կարճ տևել:

Եղանակը Հայաստանում
12 Նոյեմբերի 2019, 23:01 Եղանակը Հայաստանում
Հաղորդագրություն
12 Նոյեմբերի 2019, 20:21 Հաղորդագրություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica