close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+3°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Կոշտ» Brexit-ը երբեք չի լինի ԵՄ-ի որոշումը. ԵԽ նախագահ

Աշխարհ

22 Հոկտեմբերի 2019, 14:18
 «Կոշտ» Brexit-ը երբեք չի լինի ԵՄ-ի որոշումը. ԵԽ նախագահ

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ ԵՄ-ն երբեք չի ընդունիառանց համաձայնագրի  իր կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը. հայտնում է «Ինտեֆաքս»-ը:

«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի: Բայց մի բան պետք է հասկանալի լինի՝  շաբաթ օրն ասացի Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնին, որ «կոշտ» Brexit-ը երբեք չի լինի մեր որոշումը»,- ասվում է Տուսկի՝ Եվրախորհրդարանին ուղղված հայտարարության մեջ, որը հրապարակվել է հոկտեմբերի 22-ին:

Փաստաթղթում նշվում է նաև, որ Տուսկը ԵՄ-ի ղեկավարների հետ խորհրդակցուություններ է վարում Brexit-ի հետաձգման վերաբերյալ Լոնդոնի խնդրանքի շուրջ: ԵՄ-ի որոշումն սպասվում Է «առաջիկա օրերին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրիտանիայի Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն որոշել Է մերժել Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի շուրջ հոկտեմբերի 21-ին քվեարկություն անցկացնելու խնդրանքը, որը երկրի կառավարությունը ձեռք է բերել Բրյուսելի հետ: Ակնկալվում է, որ Համայնքների պալատում Brexit-ի գործարքի շուրջ քվեարկությունը կկայանա այս շաբաթ: 


Եղանակը Հայաստանում
12 Նոյեմբերի 2019, 23:01 Եղանակը Հայաստանում
Հաղորդագրություն
12 Նոյեմբերի 2019, 20:21 Հաղորդագրություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica