close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+8°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գուգարաց թեմի առաջնորդը կոչ է անում Արամ արք. Աթեշյանին և Սահակ եպս. Մաշալյանին

Հասարակություն

22 Հոկտեմբերի 2019, 13:47
 Գուգարաց թեմի առաջնորդը կոչ է անում Արամ արք. Աթեշյանին և Սահակ եպս. Մաշալյանին

Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանը կոչ է անում Արամ արք. Աթեշյանին և Սահակ եպս. Մաշալյանին՝ մի պահ սթափվել և վեր կանգնել անձնական ամբիցիաներից:

«Սիրելի Սրբազան եղբայրներ,
27 սեպտեմբեր 2019 թվակիր հայտարարությամբ մենք մեր մտահոգությունը հայտնեցինք, որ Թուրքիո հայ համայնքն ընտրական այս նոր օրենսդրությամբ կանգնած է ավելի լուրջ փորձության առջև և հորդորեցինք համայնքի հոգևոր ու աշխարհիկ պատասխանատուներին և հատկապես Նախաձեռնակ մարմնին, որ համախմբվեն և գրավոր դիմեն իշխանություններին վերանայելու կանոնադրության 25-րդ հոդվածի Գ կետը, որով սահմանափակվում է այլ եպիսկոպոսների իրավունքները, մեր ազգային եկեղեցու հինավուրց ավանդությունները: Սակայն, ինչպես տեսանք, բացի կեղծ մտահոգություններից և բարձրագոչ հայտարարություններից գործնական ոչ մի քայլ չարվեց արժանապատիվ ընտրություններ անցկացնելու համար:

Պետք է ճշմարիտ խոսենք և փաստենք, որ 85-րդ պատրիարքի ընտրության կանոնադրությունը փոփոխության ենթարկվեց ի մասնավորի Սեպուհ արք. Չուլջյանի անձով և նրա Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու հանգամանքով պայմանավորված: Եթե նա թեկնածություն առաջադրելու մտադրություն չունենար, ապա Թուրքիո ներքին գործոց նախարարությունը կանոնադրությամբ չէր սահմանափակի արտերկրի հոգևորականների մասնակցությունն ընտրություններին:

Այսու հայտարարում ենք.
Նման արհեստական սահմանափակումներով կատարված ընտրություններում հաղթած որևիցէ հոգևորական չի կարող լինել ոչ արժանընտիր և ոչ էլ ազգընտիր: Անգամ իրենք իրենց չեն կարող ընկալել իբրև լիարժեք գահակալ, ուստիև ընտրվողի հաղթանակը կլինի միանգամյան Պյուռոսյան հաղթանակ և որ ամենավատն է այս ամենը մեծ հոգեբանական հարված են հասցնելու արդեն տարիներ շարունակ անորոշության մեջ գտնվող պոլսահայ մեր հավատավոր ժողովրդին։ Սա հոգևոր ինքնասպանության սկիզբն է: Ի վերջո պետք է
գիտակցել, որ թուրքահայության մեծ մասը Թուրքիայից դուրս է ապրում, և ապագա պատրիարքը պետք է ներկայացներ աշխարհով մեկ սփռված ողջ թուրքահայությանը, այսինքն նրանց, ովքեր բազմաբյուր թելերով կապված են այդ հողին ու ջրին և Պոլսո Աթոռը պատկանում է ոչ միայն Պոլսում ապրող հայությանը, այլև՝ համայն հայությանը: Հետևաբար նմանատիպ ընտրությամբ գահ բարձրացած անձը բարդույթավորվելու է և հենց այդ գիտակցությունից, նրան թուրքական կառավարությունն անգամ չի ընկալելու որպես թուրքահայ համայնքի հոգևոր կառավարիչ: Մինչդեռ Թուրքիայից դուրս ապրող եպիսկոպոսների մասնակցությունը նորընտիր պատրիարքին ձերբազատելու էր ձեռք բերած հաղթանակն անվավեր ճանաչելու սպառնալիքից և ընտրություններում առնվազն կապահովվեր թեկնածուների մարդկային նկարագրի, կարողությունների և որակական հատկանիշների մրցակացություն:

Սակայն դեռ կա մի փոքր հույս և ես կոչ եմ անում իմ հոգևոր եղբայրներ Արամ ու Սահակ Սրբազաններին մի պահ կանգ առնել, սթափվել և որդիաբար լսել մեր եկեղեցու բազմավաստակ հոգևորականի՝ Գարեգին արք. Բեկչյանի հայրական կոչն ու խնդրանքը և ստորադասել ընտրական ու անձնական ամբիցիաները, տեսնել մեզ՝ հոգևորականներիս ակնածանքով նայող հայ համայնքի և Աթոռի երկարաժամկետ շահը: Սրբազան իմ եղբայրները կարող են ոչ թե խոսքով, այլ գործով ապացուցել իրենց հավատարմությունը եկեղեցական ավանդույթին և հայ համայնքի հետ համատեղ քայլ անել նման կարգով ընտրությունները չեղարկելու համար: Վստահ եմ, որ հայ համայնքի հետ միասնական կամքի ու արժանապատիվ դիրքորոշման պարագայում Թուրքիա պետությունը նույնպես հարգանքով կմոտենա եկեղեցական, համայնքային իրավունքներին և կվերանայի իր մոտեցումները։
Իսկ ես իմ կողմից որպես գործնական քայլ հայտարարում եմ, քանի որ իմ անձն է պատճառը կանոնադրության փոփոխման և Թուրքիայից դուրս ապրող հոգևորականների ընտրություններին մասնակցությունը խոչընդոտող հանգամանքը, ապա ես պատրաստ եմ հանուն իմ հոգևոր մյուս եղբայրների իրավունքի վերականգնման չներկայացնել իմ թեկնածությունը իբրև պատրիարքի գահի հավակնորդ:
Ողջամտություն և իմաստություն բոլորիս այս բարդ իրավիճակում»,- ասված է Գուգարաց թեմի առաջնորդի գրառման մեջ:

Եղանակը Հայաստանում
12 Նոյեմբերի 2019, 23:01 Եղանակը Հայաստանում
Հաղորդագրություն
12 Նոյեմբերի 2019, 20:21 Հաղորդագրություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica