close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+3°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՄԻՊ հայտարարությունը Արսեն Բաբայանի ձերբակալության վերաբերյալ

Իրավունք

22 Հոկտեմբերի 2019, 12:58
 ՄԻՊ հայտարարությունը Արսեն Բաբայանի ձերբակալության վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին Հատուկ քննչական ծառայության հայտարարությունն ու այդ առիթով մասնագիտական մի շարք հրապարակումներ:

Այս պահի դրությամբ Պաշտպանն արձանագրում է հետևյալը. 

  1. Ա. Բաբայանի ձերբակալությունը Հատուկ քննչական ծառայությունն իրականացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
  2. 2018 թվականի համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը սահմանում է. «Քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան չորս տարի ժամկետով ազատազրկում»:
  3. Քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 17-րդ կետըքրեական հետապնդում է համարում այն բոլոր դատավարական գործողությունները, որոնք իրականացնում են քրեական հետապնդման մարմինները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը` նպատակ ունենալով բացահայտել քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարած անձին, վերջինիս մեղավորությունը հանցանքի կատարման մեջ, ինչպես նաև ապահովել այդպիսի անձի նկատմամբ պատժի և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելը:
  4. Մարդու իրավունքների պաշտպանը նկատի է առնում Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի այն կարգավորումը, որ համաներման մասին օրենքի ընդունման հիմքով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը:

Պաշտպանը հաշվի է առնում նաև այն, որ համաներմա նմասին օրենքի 4-րդհոդվածի 12-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում համաներման կիրառման համար դատապարտյալի համաձայնությունը չի պահանջվում:

Այսինքն՝ մեջբերված օրենսդրական դրույթները ենթադրում են, որ եթե նույնիսկ անձն իր նկատմամբ համաներման մասին օրենքի կիրառման դեմ առարկում է, այդ գործով դատապարտման պարագայում անգամ նա որևէ դեպքում ազատազրկման ենթարկվել չի կարող:

  1. Նշվածը նաև նշանակում է, որ ազատազրկման ձևով անձի դատապարտման հեռանկարի բոլոր դեպքերում բացառումը կարող է այդ քրեական գործով նրա անձնական ազատության իրավունքին միջամտող դատավարական գործողությունները դարձնել ինքնանպատակ և այդպիսով՝ ոչ իրավաչափ:

Նկարագրվածն ավելի է մեծացնում վարույթն իրականացնող մարմնի դատավարական բեռը նման յուրաքանչյուր դեպքում ապահովելու իր գործողությունների միանշանակությունը՝ հետապնդածիրավաչափ նպատակի և դրան հասնելու համաչափ միջոցների տեսանկյունից: Սա նշանակում է նաև, որ վարույթն իրականացնող մարմինըպարտավոր է ցույց տալ, որ անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակումը նրան պատժելու կամ զրկանքների ենթարկելու նպատակ չի հետապնդում:

  1. Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ Արսեն Բաբայանի իրավունքների առնչությամբ արդեն իսկ նախաձեռնված է քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ:

Պաշտպանի հանձնարարությամբ՝ այս պահին այց է իրականացվել Ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայր՝ Արսեն Բաբայանին տեսակցելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանը գրությամբ պարզաբանումներ է պահանջել Հատուկ քննչական ծառայությունից և հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է ձերբակալմանը՝ պարզաբանումների ներկայացման համար սահմանվել է մեկօրյա ժամկետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

Եղանակը Հայաստանում
12 Նոյեմբերի 2019, 23:01 Եղանակը Հայաստանում
Հաղորդագրություն
12 Նոյեմբերի 2019, 20:21 Հաղորդագրություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica