close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+2°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.46
GBP1613.63
EUR1526.02
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անկարան թարգմանության սխալ Է համարում Պոմպեոյի խոսքերը Թուրքիայի դեմ պատերազմելու մասին

Քաղաքական

22 Հոկտեմբերի 2019, 12:38
 Անկարան թարգմանության սխալ Է համարում Պոմպեոյի խոսքերը Թուրքիայի դեմ պատերազմելու մասին

Անկարան թարգմանության սխալ Է համարում ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի խոսքերը Թուրքիայի դեմ պատերազմելու պատրաստակամության մասին: «Նա չԷր կարող նման անպատասխանատու հայտարարություն անել»,- ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի՝  ասել է Ուզբեկստանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սուրեյա Էրը:

«Կարծում եմ, որ այստեղ սովորական մարդկային գործոնն Է՝ թարգմանության սովորական սխալը: Ես չեմ կարծում, որ բարձրաստիճան պաշտոնյան կարող է նման անպատասխանատու հայտարարություն անել: Մեզ համար կարևոր են գրավոր հայտարարությունները»,-մանրամասնել է նա Տաշքենդում կայացած մամուլի ասուլիսում:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի ղեկավար Մայքլ Փոմպեոն CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խնդիրների ուժային լուծման կողմնակից չէ, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի ռազմական ուժ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ ի պատասխան Սիրիայում նրա գործողությունների:

Նշվում է նաև, որ պետքարտուղարը խոսել է հենց Թուրքիայի դեմ գործողությունների մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 21-ին Թուրքիային մաքսատուրքերով ու պատժամիջոցներով է սպառնացել՝ նրա կողմից «անընդունելի գործելակերպի» պարագայում:

Ի՞նչ եղանակ է սպասվում
13 Նոյեմբերի 2019, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica