close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+10°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զարիֆը հայտարարել Է Էր Ռիադ այցելելու պատրաստակամության մասին

Աշխարհ

21 Հոկտեմբերի 2019, 18:35
 Զարիֆը հայտարարել Է Էր Ռիադ այցելելու պատրաստակամության մասին

 Իրանի ԱԳ նախարարության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է բանակցությունների համար հարմար պայմանների առկայության դեպքում Սաուդյան Արաբիա ուղեւորվելու պատրաստակամության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես պատրաստ եմ մեկնել Էր Ռիադ՝ կարգավորելու տարաձայնությունները, եթե հարմար պայմաններ ստեղծվեն»,-ասել Է Զարիֆը Եմենի «Ալ-Մասիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նշել Է, որ Իրանը չի դադարեցնում Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հետ շփումները, որը միջնորդական ջանքեր Է գործադրում Էր Ռիադի եւ Թեհրանի միջեւ փոխզիջում գտնելու, Եմենում պատերազմը դադարեցնելու համար:

«Իրանը ողջունում Է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելուն ուղղված բոլոր նախաձեռնությունները եւ կհամագործակցի Եմենում պատերազմը դադարեցնելու ցանկացած ծրագրի շուրջ, ինչն առաջին հերթին անհրաժեշտ Է եմենցիներին»,-հավելել Է Իրանի արտգործնախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica