close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+10°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծը կքննարկվի ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում

Հասարակություն

21 Հոկտեմբերի 2019, 16:56
 Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծը կքննարկվի ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում

Հասարակական փակ վայրերում ծխելն արգելող օրենքի նախագիծն ԱԺ-ում կքննարկի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: ԱԺ-ի այս որոշումը չի գոհացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, նա ակնկալում էր նախագիծը քննարկել առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում:

«Օրենքն արդեն Ազգային ժողովում է: Սակայն այն գնացել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով, ոչ թե առողջապահական՝ ինձ համար անհայտ պատճառներով»,-ասաց Թորոսյանն ու նշեց՝ միգուցե փորձի բացատրելով փոխել հանձնաժողովը, քանի որ օրենքն առողջապահական է, ոչ թե տնտեսական:

Նախարարը նկատեց՝ եթե դա չստացվի, ապա նախագիծը կքննարկվի տնտեսական հարցերի հանձնաժողովում: «Սակայն լավ չեմ պատկերացնում, թե ինչ պետք է քննարկենք տնտեսագետների հետ օրենքի մասով»,-նշեց Թորոսյանն ու շեշտեց՝ իրենց մտադրությունները նույնն են՝ ուզում են օրենքն ընդունվի արագ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց՝ ԱԺ նախագահն է որոշում, թե նախագիծը որ հանձնաժողովում պետք է քննարկվի: «Այդպես է որոշվել, քանի որ այդ նախագիծը, բացի առողջապահությունից, ունի նաև տնտեսական հետևանքներ, տնտեսական ազդեցությունը շատ մեծ է։ Սակայն դա չի նշանակում, թե հարցը միայն տնտեսական տեսանկյունից է քննարկվելու»,-ասաց Թունյանն ու նշեց՝ հանձնաժողովի նիստում կարող են լինել նաև առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչներ:

Նա նկատեց, որ բոլոր հանձնաժողովներից էլ անդամներ կարող են ներկայացված լինել կոնկրետ հանձնաժողովի նիստի: Թունյանը վստահ է՝ առողջապահության հարցերով հանձնաժողովից հաստատ կմասնակցեն իրենց քննարկումներին:

Թունյանի խոսքով՝ նախագիծը հանձնաժողովում կքննարկվի, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթվա ընթացքում:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica