close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+10°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բեյրութում ցուցարարները փակել են հիմնական ճանապարհները

Աշխարհ

21 Հոկտեմբերի 2019, 15:26
 Բեյրութում ցուցարարները փակել են հիմնական ճանապարհները

Լիբանանում ցուցարարներն այսօր փակել են երկրի հյուսիսից մայրաքաղաք Բեյրութ տանող հիմնական ավտոմայրուղին: Բացի այդ՝ անվադողերով և աղբամաններով փակվել են մայրաքաղաքի հիմնական ճանապարհները. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Բեյրութից հյուսիս մայրուղին և ծովային ճանապարհները փակ են: Փակ են նաև Բեյրութի փողոցները: Ցուցարարներն այրել են անիվներ ու աղբամաններ: Ձեռքի տակ եղածով բարիկադներ են դրվում»,- մանրամասնել է ցուցարարներից մեկը:

Երկրում համընդհանուր գործադուլ է: Փակ են ինչպես բանկերը, դպրոցները, համալսարանները, այնպես էլ մնացյալ պետական հաստատություններն ու խանութները:

Հիշեցնենք, որ Բեյրութում ցույցերը սկսվել են ուրբաթ օրվա՝ կառավարության նիստից առաջ, որը նվիրված էր լինելու 2020 ֆինանսական տարվա բյուջեի հաստատմանը: Զանգվածային դժգոհության պատճառներից մեկը իշխանությունների որոշումն էր ՝ «WhatsApp» հավելվածի համար հարկ վճարելը՝ ամսական 6 ԱՄՆ դոլարի չափով: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica