close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+10°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մետրոյի կայարան չի կառուցվելու՝ ՎԶԵԲ-ը գումարը չի տվել. Ռուսլան Բաղդասարյան

Հասարակություն

21 Հոկտեմբերի 2019, 14:33
 Մետրոյի կայարան չի կառուցվելու՝ ՎԶԵԲ-ը գումարը չի տվել. Ռուսլան Բաղդասարյան

Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել մետրոյի նոր կայարանի կառուցման վերաբերյալ եւ հարց է ուղղել քաղաքապետին։

Նա, մասնավորապես, գրել է.

«Սիրելի երեւանցիներ, ուզում եմ ձեզ հետ կիսվել մի ինֆորմացիայով եւ քաղաքապետին հարց ուղղել՝ արդյոք ճի՞շտ է այն։

Եւ այսպես, ինֆորմացիա կա, որ քաղաքապետարանը դիմել է ՎԶԵԲ-ին (Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ), որպեսզի վերջինս ֆինանսավորի մետրոյի նոր կայարանների կառուցումը։

Հաշվարկները հետեւյալն են. եթե մետրոն Թումոյի մոտ են հասցնում, նախագծի արժեքը կազմում է մոտ 90 մլն դոլար, քանի որ այդ հատվածի մեծ մասը դեռ կառուցվել է տասնյակ տարիներ առաջ։ Եվ այդ նախագծից օգտվելու է ընդամենը օրական 3000 մարդ, որը ոչ օպտիմալ է նման ներդրման պարագայում։

Իսկ եթե մետրոն հասցնում են մինչեւ Հանրապետական հիվանդանոցի մոտ, ապա ուղեւորահոսքը կհասնի 10-15 հազարի, սակայն այդ դեպքում կպահանջվի մոտ 300 մլն դոլար։ Այլ հարց է, որ այդ ներդրման արդյունքում կստեղծվի ընդամենը մոտ 50 աշխատատեղ, որը նույնպես անարդյունավետ ծախս է դառնալու։

Այստեղ ավելի կարեւոր է, որ Երեւանին ՎԶԵԲ-ը գումարը չի տվել։ Տեսականորեն այդ ծրագրի համար ՎԶԵԲ-ը կարող է վարկ տալ Հայաստանի կառավարությանը, բայց այդ դեպքում էլ կփոխվի պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը, մինչդեռ պետությունն ավելի կարեւոր տեղ կարող է ներդրում անել եւ ավելի մեծ օգուտ ստանալ։

Հ.Գ. Սիրելի երեւանցիներ, այսքան մանրամասն ու մասնագիտական մեջբերումներով գրելուս իմաստն այն է, որ եթե քաղաքապետարանը հաստատի այս ինֆորմացիան, ապա դուք պետք է տեղյակ լինեք։ Եվ ես վստահ կարող եմ պնդել, որ այս քաղաքապետը խաբել է ձեզ ՝ մետրոյի կայարան չի կառուցվելու։ Ահա թե մետրոն ինչ եղավ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica