close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2019
+3°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիրիայում Թուրքիայի գործողությունների պատճառով գրոհայինների համար նախատեսված 12 բանտերը բարձիթողի վիճակում են. Շոյգու

Աշխարհ

21 Հոկտեմբերի 2019, 10:51
 Սիրիայում Թուրքիայի գործողությունների պատճառով գրոհայինների համար նախատեսված 12 բանտերը բարձիթողի վիճակում են. Շոյգու

Սիրիայում թուրքական բանակի գործողությունների պատճառով  առանց հսկողության են մնացել փախստականների 8 ճամբարները, ինչպես նաև արտասահմանցի գրոհայինների համար նախատեսված 12 բանտերը: Նման բարձիթողի վիճակը կարող է հանգեցնել ահաբեկիչների վերադարձին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Պեկինյան Սյանշանի համաժողովում ելույթում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն. հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Մասնավորապես՝ նա անդրադարձել է «ահաբեկիչների մարտահրավերներին, նրանց գաղափարախոսությանն ու քարոզչությանը հակազդելու նպատակով ամբողջ միջազգային հանրության ջանքերի կոնսոլիդացման» անհրաժեշտության թեմային:

Բացի այդ, Շոյգուի խոսքով՝ ԻՊ ահաբեկչական խմբավորումը, Սիրիայում պարտություն կրելով, իր ներկայությունը զգալիորեն ընդլայնել է Հարավարևելյան Ասիայում: «Քվազի պետության առաջնորդները խալիֆաթի կազմի մեջ են ներառում Ինդոնեզիան, Մալայզիան, Սինգապուրը, Ֆիլիպինները և մասամբ Թաիլանդը: Որպես առաջավոր ջոկատ՝ օգտագործում են Սիրիայում մարտնչած և հայրենիք վերադարձող զինյալներին»,- մանրամասնել է նա:

Շոյգուն հիշեցրել է նաև, որ ընդամենը մի քանի տարի առաջ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար ահաբեկչությունը լուրջ սպառնալիք չէր համարվում:

«Այս պահի դրությամբ տարածաշրջանում նկատվում է ծայրահեղական կազմակերպությունների ակտիվություն, որոնցից մոտ 60-ը ճանաչվել են ահաբեկչական»,- արձանագրել է ՌԴ պաշտպանության նախարարը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica