close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+3°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բախումներ Ադրբեջանում. Ընդդիմության առաջնորդը ձերբակալվել է

Տարածաշրջան

19 Հոկտեմբերի 2019, 17:02
 Բախումներ Ադրբեջանում. Ընդդիմության առաջնորդը ձերբակալվել է

Ադրբեջանում բախումներ է տեղի ունենում ցուցարարների և երկրի ուժային կառույցների միջև։ Երկրի իշխանությունները արգելել էին այսօր նախատեսված հավաքի անցկացումը։ Հաղորդվում է հարյուրավոր ձերբակալվածների մասին։ Ադրբեջանի գլխավոր ազգային ճակատ ընդդիմադիր կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին, Ազգային խորհրդի անդամներ Վահիդ Մագերրամլին և Թոֆիգ Յաղուբլուն։ Երեք ընդդիմադիրները դուրս են եկել Քերիմլիի տնից շարժվել մի քանի հարյուր մետր, որի ընթացքում նրանց են միացել հարյուրավոր ցուցարարներ։ Գործիչների ձերբակալումից հետո ցուցարարները սկսեցին հնչեցնել հակակառավարական կարգախոսներ, ինչից հետո ոստիկանությունը սկսեց ձերբակալել ցուցարարներին։ Ձերբակալվել է նաև «Ազադլըգ» թերթի աշխատակից Թազեհան Միրալամլին։ Բաքվի մի շարք մասերում և երկրի տարբեր շրջաններում անջատված է ինտերնետը, կապը խափանումներ է տալիս։

Իշխանությունները նախապես զգուշացրել էին, որ հանրահավաքն ապօրինի է, սակայն ընդդիմությունը այդուհանդերձ որոշել է անցկացնել այն։ Իշխանությունը փակել է մետրոյի մի քանի կայարան, ճանապարհներ։

Զարմանալիորեն իշխանությունների ակնհայտ թողտվությամբ մի շարք լրատվամիջոցներ լուսաբանում են հանրահավաքը։

Եղանակը Հայաստանում
12 Նոյեմբերի 2019, 23:01 Եղանակը Հայաստանում
Հաղորդագրություն
12 Նոյեմբերի 2019, 20:21 Հաղորդագրություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica