close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+3°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանությունը ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու․ «Հրապարակ»

Քաղաքական

19 Հոկտեմբերի 2019, 11:38
 Իշխանությունը ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Հեղափոխությունների ժանրի կանոններին համապատասխան, մարդիկ ակնկալում էին, որ ինչ-որ պահից սկսվելու են ռեպրեսիաները։ Սկզբում նախկին իշխանավորների ու մեծահարուստների նկատմամբ, չէ՞ որ հեղափոխության շարժիչ ուժն ընչազուրկ զանգվածն է, որն ատում է հարստությունն ու հարուստներին։ Հընթացս հեղափոխական մասսաները կսկսեն հիասթափվել հեղափոխությունից։ Իսկ հեղափոխությունն իրականացրած եւ հետո իշխանության եկած անձանց շարքերը կսկսեն նոսրանալ։ Մեկը գաղափարական տարաձայնությունների, մյուսը՝ նեղանձնական պատճառներով կհեռանա, երրորդը՝ հեղափոխություն կոչվող երեւույթից հիասթափվելով։

Ապա կգա ավելի դաժան՝ զտումների փուլը, երբ հեղափոխության մեջ իրենց լուման ունեցած անձինք կհայտնվեն իրավապահների թիրախում, եւ կսկսվեն ռեպրեսիաները, որոնք խտրականություն չեն դնի՝ ով է բարեկամ եւ ով՝ թշնամի։ Առավել լավատեսները կարծում են, որ մեր երկիրը փոքր է եւ այդքան ռեսուրս չունի, որ նման լայնամասշտաբ ռեպրեսիաներ իրականացվեն՝ միջազգային հանրության եւ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։ Եվ պնդում են, որ 21-րդ դարի Հայաստանում 37 թիվ հնարավոր չէ։ Գուցե։ Բայց եթե մեզ մեկ տարի առաջ ասեին, որ ինչ-որ մեկի հրաժարականը պարտադրելու համար իշխանությունն այդ անձի դեռահաս աղջիկներին կանչելու է ԱԱԾ, մենք դրան հաստատ չէինք հավատա՝ համարելով, որ զրպարտում են մեր հեղափոխական իշխանություններին եւ ժողովրդի ծոցից ելած Նիկոլ Փաշինյանին։

Հիմա ակնհայտ է, որ իշխանությունը ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու՝ իր նպատակներին հասնելու համար։ Եվ նրանք, ովքեր կդիմադրեն ու չեն կատարի այդ հրահանգները, կթողնեն պաշտոնները՝ ԱԱԾ եւ ոստիկանության ղեկավարների նման։ Պաշտոնները կթողնեն նաեւ գրագետ ու նվիրյալ կադրերը՝ Կադաստրի պետի նման։ Ո՞վ է հաջորդը»։

Եղանակը Հայաստանում
12 Նոյեմբերի 2019, 23:01 Եղանակը Հայաստանում
Հաղորդագրություն
12 Նոյեմբերի 2019, 20:21 Հաղորդագրություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica