close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+3°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հասարակությունը պետք է ժխտի հանցագործին. Աշոտ Սիմոնյանը՝ Հովհաննես Սուքիասյանին սպանողի մասին

Իրավունք

18 Հոկտեմբերի 2019, 21:16
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հասարակությունը պետք է ժխտի հանցագործին. Աշոտ Սիմոնյանը՝ Հովհաննես Սուքիասյանին սպանողի մասին

Սա մտահոգություն է, որ պիտի հուզի բոլորիս, որովհետև ժամանակին բոլոր քաղաքական սպանություններն օրվա իշխանությունների կողմից ուղղորդված և թելադրված էին. Yerkir.am-ին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը:  Նա այսօր՝ հոկտեմբերի 18-ին, մասնակցել է Վանո Սիրադեղյանի բանդայի անդամ-դահիճ Ալիկ Գրիգորյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու դեմ բողոքի ակցիային՝ դատարանի շենքի առջև: Ալիկ Գրիգորյանը 1992 թ-ին քաղաքական հողի վրա սպանել է նաև ՀՅԴ անդամ  Հովհաննես Սուքիասյանին:

«Նման անձինք, ազատության մեջ լինելով, հասարակության համար ոչ պիտանի անձնավորություններ են: Այս ակցիան ևս ապացույցն էր, որ մեր ձայնը բարձրացնելու ենք և չենք հանդուրժելու, որ հասարակության համար չարիք հանդիսացող անձինք ազատության մեջ լինեն և ազատ գործունեություն ծավալեն»,-ասաց նա:

Մարդասպանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու ենթադրությունները, նրա խոսքով, հիմքեր ունեն և այդ հիմքերը տարվա սկզբից են գալիս. «Որովհետև դեռևս հունվար-փետրվարի սկզբներին 1990-ականների բոլոր քաղաքական սպանությունների կազմակերպիչ և պարագլուխ Արմեն Տեր-Սահակյանի քրեական գործի հետ կապված նույնպես նման նախաձեռնություն իրականացվեց և, բարեբախտաբար, դատարանը մերժեց վաղաժամկետ ազատումը»:

Նա մտահոգություն հայտնեց, որ այսօրվա իրականության պայմաններում կարծես քաղաքականություն է դարձել, որ հերոսներին մեկ ակնթարթում կարող են դարձնել ազգի դավաճան, իսկ հանցագործներին՝ արդարացնել և նորօրյա հերոսներ դարձնել:

«Մտահոգություններից մեկը նաև այն է, որ այդ շղթան պիտի կանխվի և հասարակությունը պիտի ըստ արժանվույն գնահատի հերոսին և իր ժխտողական կեցվածքը ցույց տա հանցագործին»,-ասաց Աշոտ Սիմոնյանը:

Երկրի ներքաղաքական վերջին զարգացումները նրան հիշեցնում են անցյալ դարի 90-ականները, երբ նույն մեթոդները կիրառվում էին այլ քաղաքական կեցվածք ունեցողների հանդեպ:

Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել  էր, որ դատական նիստը հետաձգվել է:

Մանրամասները՝ տեսանյութում:   

Եղանակը Հայաստանում
12 Նոյեմբերի 2019, 23:01 Եղանակը Հայաստանում
Հաղորդագրություն
12 Նոյեմբերի 2019, 20:21 Հաղորդագրություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica