close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2020
+27°
+32°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2020
USD1484.35
GBP1605.49
EUR1547.07
RUB16.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում է ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը. գնահատվել է ՀՀ զինված ուժերի դաշտային հոսպիտալը

Աշխարհ

18 Հոկտեմբերի 2019, 14:09
 Հայաստանում է ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը. գնահատվել է ՀՀ զինված ուժերի դաշտային հոսպիտալը

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացված զորավարժության ընթացքում հայ զինծառայողների գործողություններին հետևելու և գնահատելու նպատակով Հայաստան է գտնվում ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը: Զորավարժության նպատակն էր ՆԱՏՕ-ի չափորոշիչներով գնահատում անցնելը և միջազգային խաղաղարար առաքելություններին մասնակցելու հավաստագրում ստանալը. հայտնում են ՊՆ-ից:

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի դաշտային հոսպիտալի գնահատման ամփոփումը, որին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է միջազգային դիտորդների հետ, հետաքրքվել անձնակազմի գործողությունների վերաբերյալ նրանց տպավորություններով:

Դիտորդները ներկայացրել են իրենց նկատառումներն ու դիտողությունները, հանդես եկել արձանագրված որոշակի թերությունները վերացնելու առաջարկություններով:

Դիտորդների նախնական գնահատականը դրական է, վերջնականը կլինի վեց ամիս հետո՝ հաշվի առնելով բացթողումների վերացման ուղղությամբ տարվող նպատակային աշխատանքը:

Զորավարժության սցենարով ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի գումարտակներից մեկը և ինժեներասակրավորային դասակը իրականացրել են խաղաղարար առաքելություն, իսկ շարժական դաշտային հոսպիտալը՝ նրանց գործողությունների բուժապահովումը: Բացազատված դաշտային շարժական հոսպիտալում իրականացվել է պայմանական վիրավորների տեսակավորում, ըստ վիրավորման ծանրության աստիճանի` անհրաժեշտ բուժօգնության ապահովում, ուղղաթիռային տարհանում և այլ օպերատիվ միջոցառումներ:


Հարսանիք է, հարսանիք …
7 Հուլիսի 2020, 00:01 Հարսանիք է, հարսանիք …
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica