close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2019
+7°
+8°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2019
USD1476.98
GBP1615.73
EUR1527.68
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօրվանից ուժի մեջ են մտնում ԵՄ ապրանքների համար ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը

Աշխարհ

18 Հոկտեմբերի 2019, 11:04
 Այսօրվանից ուժի մեջ են մտնում ԵՄ ապրանքների համար ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը

ԱՄՆ առևտրային ներկայացուցչության գրասենյակը հաստատել է, որ հոկտեմբերի 18-ից ուժի մեջ են մտնում Եվրամիությունից ներկրվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը. հայտնում է Reuters գործակալությունը:

Ցուցակում, մասնավորապես, տեղ են գտել բրիտանական, գերմանական, իսպանական և ֆրանսիական օդանավերը, որոնց մաքսատուրքերը կբարձրանան 10 տոկոսով:

ԵՄ երկրների մեծ մասի սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի համար մաքսատուրքերը կկազմեն 25 տոկոս: Դրանք կսահմանվեն նաև ֆրանսիական գինիների, շոտլանդական վիսկիի և եվրոպական մի շարք երկրներում պատրաստված պանիրների վրա:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչի կայքում հրապարակված «սև ցուցակում» ներառվել է ավելի քան 150 ապրանքատեսակ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica