close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպե՞ս է ԱԺ-ն թույլ տվել նման ապօրինություն. Արա Բաբլոյանի արձագանքը՝ Հրայր Թովմասյանի ընտրությանը. «Ժողովուրդ»

Քաղաքական

18 Հոկտեմբերի 2019, 09:19
 Ինչպե՞ս է ԱԺ-ն թույլ տվել նման ապօրինություն. Արա Բաբլոյանի արձագանքը՝ Հրայր Թովմասյանի ընտրությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ՀՔԾ-ում որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցել (իշխանություն յուրացնելը): Այս գործով, ըստ ամենայնի, մեղադրանք կառաջադրվի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ, քանի որ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմում էր ներկայացրել դատախազին՝ հայտնելով, որ Թովմասյանը խախտել է Սահմանադրության 95-րդ հոդվածը եւ պատգամավորական մանդատի հետ անհամատեղելի գործունեություն ծավալել:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամի թափուր պաշտոնում նշանակելու համար Հրայր Թովմասյանի թեկնածությունն առաջադրել է փետրվարի 16-ին։ Ու թեեւ նույն օրը Թովմասյանը ներկայացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում, սակայն պատգամավորական մանդատից չի հրաժարվել:

Ինչպե՞ս է ԱԺ-ն թույլ տվել նման ապօրինություն: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը կարճ պատասխանեց. «Ես ամեն ինչ արել եմ օրենքի սահմաններում, այնպես որ, այս պահին ես չզաղված եմ ու չեմ կարող խորանալ Ձեր հարցի մեջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica