close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2019
+1°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս իշխանությունները նախորդ երեքին գերազանցեցին. Իշխան Սաղաթելյանը՝ ՍԴ նախագահի դեմ գործընթացի մասին

Քաղաքական

17 Հոկտեմբերի 2019, 20:25
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս իշխանությունները  նախորդ երեքին գերազանցեցին. Իշխան Սաղաթելյանը՝ ՍԴ նախագահի դեմ գործընթացի մասին

Այս իշխանությունները  բոլորին անցան, նախորդ երեքին միասին գերազանցեցին. ինչքան ուզենք՝ կխփենք, ինչ ուզենք՝ կանենք, ոնց ուզենք՝ կանենք. Yerkir.am-ի հետ հարցազրույցում  ՀՅԴ  Հայաստանի ԳՄ  ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսպես մեկնաբանեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ հրավիրելու, նրա աշխատասենյակներից նյութեր առգրավելու, առհասարակ՝ ՍԴ շուրջ տեղի ունեցող գործընթացները:

«Ի՞նչ է նշանակում մարդու ընտանիքի անդամներին հետապնդել: Ես Հրայր Թովմասյանին մոտիկից չեմ տեսել, չեմ էլ ճանաչում։ Սա այլևս անձի խնդիր չէ, սա Սահմանադրության խնդիր է, սա իշխանության քաղաքականություն է: Եվ բոլոր քաղաքական գործիչները, վերլուծաբանները, վարձկան ֆեյքերն ու փիառչիկները, ովքեր հիմնավորում են այս գործողությունները, պատասխան պետք է տան սրա համար: Վաղը-մյուս օրն այս մահակը օգտագործվելու է իրենց դեմ»,-ասաց նա:

Երկրի թիվ մեկ օրակարգը մարդ դատելը չպետք է լինի՝ արձանագրեց Իշխան Սաղաթելյանը՝ մատնանշելով երկրի առջև ծառացած բազում մարտահրավերները, այդ խնդիրները պետք է գույքագրել, հասարակությանը համախմբել և հարցերը լուծել:

«Ով այս երկրում գողություն է արել, իր դիրքը չարաշահել է, ապօրինություն է արել, խնդիր չէ, թող գնա պատասխանատվություն կրի: Բայց դրա փոխարեն իշխանությունների ուշքն ու միտքը մարդ բռնելն է»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը մտահոգություն հայտնեց, որ իշխանությունը, ինչպես խոստացել էր, զանգովի արդարադատություն չի իրականացնում, բայց այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ այլևս զանգելու կարիք չկա. բոլորը հասկանում են՝ եթե ընդունեն իշխանության ցանկություններին և պահանջներին հակառակ որոշում, իրենք և իրենց ընտանիքի անդամները հետապնդվելու են:

Դաշնակցական գործիչը ընդհանուր գիծ է տեսնում այս գործընթացի և դատարանների դռները շրջափակելու, վեթթինգի մասին հայտարարություններ անելու, հետո այդ ամենը դադարեցնելու մեջ. «Իշխանությունը հստակ քաղաքականություն ունի՝ քայլ է նախաձեռնում, դիմադրության արժանանալուց հետո մեկ քայլ հետ է անում, հետո տարբեր ձևերով միևնույն է՝ ձգտում և հասնում է իր վերջնական նպատակին: Գոնե այս ընթացքում այդպես է եղել: Բացահատ ասացին, չէ՞, վեթթինգի անունը կփոխենք, մի ուրիշ անուն կդնենք, բայց էլի վեթթինգը կանենք»:

Իշխանությունների հիմնական արդարացումը, թե այս կերպ պայքարում են հակահեղափոխության դեմ, Իշխան Սաղաթելյանին չի համոզում. «Այսինքն՝ ով մեր տեսակետը չի կիսում՝ հակահեղափոխական է, նախկինի մնացորդ է, «պիցա ուտող» է...իրենց «պիցա ուտողներին» չանդրադառնանք էլի: Այս հայհոյանքը, ատելության մթնոլորտը դրել եք հասարակության մեջ. ո՞ւր եք գնում»:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցչին անհանգստացնում է հայ հասարակության լռությունը իշխանությունների հետևողական  ապօրինի քայլերի հանդեպ. «Ո՞ւր է մեր հասարակությունը, ո՞ւր է մեր մտավորականությունը, ո՞ւր են մեր քաղաքական գործիչները, ո՞ւր են այս հասարակության միջի առողջ մարդիկ, որ պետք է վեր կենան, ասեն՝ տղե՛րք, էս ի՞նչ եք անում: Այսինքն, դեժավյու է՝ 1993-94թթ-ն կրկնվում է, վաղը, նույն հաջողությամբ, մտնելու են լրատվամիջոցներ»:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը նկատում է, որ իշխանությունը հստակ քայլեր է ձեռնարկում դատական իշխանությունը վերջնականապես յուրացնելու ուղղությամբ և զգուշացնում. «Իշխանությունը պետք է լրջանա, պետք է սթափվի, երկիրը վերադարձնի բնականոն կառուցողական հուն ու զբաղվի իր պարտականություններով: Եթե դա չանի, մենք մեր քայլերով և գործողություններով հակազդելու ենք և թույլ չենք տալու այս շղթան շարունակվի»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica