close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2019
USD1476.98
GBP1615.73
EUR1527.68
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵԽ-ն նշել Է Brexit-ի պայմանագրի շուրջ քվեարկելու պայմանը

Աշխարհ

17 Հոկտեմբերի 2019, 19:18
 ԵԽ-ն նշել Է Brexit-ի պայմանագրի շուրջ քվեարկելու պայմանը

Եվրախորհրդարանը Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի կքվեարկի միայն այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն տա դրան։ Այս մասին ասված է Եվրախորհրդարանի հայտարարությունում։

Խորհրդարանը հիշեցրել Է, որ  համաձայնության շուրջ քվեարկություն չի անցկացնի այնքան ժամանակ, քանի դեռ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն չի տվել ԵՄ-ի հետ պայմանագրին։
Եվրամիության և Մեծ Բրիտանիայի բանակցորդները ԵՄ պետությունների ղեկավարների գագաթաժողովից առաջ համաձայնության են հասել միությունից երկրի դուրս գալու պայմանների շուրջ:

«Եթե կա կամք, կա նաև համաձայնություն, ինչը մենք ունենք: Ես առաջարկում եմ գագաթաժողովին այդ գործարքն ընդունել»,- թվիթերում գրել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաստատել է, որ ԵՄ-ի հետ նոր համաձայնության Է հասել Brexit-ի շուրջ։ Վարչապետը կոչ է արել, որ խորհրդարանն հոկտեմբերի 19-ին պաշտպանի այդ փաստաթուղթը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica