close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+8°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էնրիկո Ապրիամովին ԱԺ հանձնաժողովը չի հարցաքննել. 168.am

Իրավունք

17 Հոկտեմբերի 2019, 14:34
 Էնրիկո Ապրիամովին ԱԺ հանձնաժողովը չի հարցաքննել. 168.am

Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը «168 Ժամի» հետ զրույցում նշել է, որ չի հարցաքննվել 2016 թ. ապրիլյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում: Ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանի Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Ապրիամովը հարցին, թե արդյոք լուրջ խնդիրներ, բացթողումներ եղել են այդ օրերին պատասխանել է.

«Խոսելով կորցրած 800 հա տարածքի մասին՝ մենք մի բան պետք է հասկանանք. մեզ համար մեր զինվորի կյանքն ավելի թանկ է, մենք կարող էինք երրորդ օրը միանգամից ինչ-որ բան անել, բայց զոհեր շատ կունենայինք»:

Ապրիամովը նաեւ հիշեցրել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության վարչության պետը Նիկոլ Փաշինյանի խորհրդական գեներալ Արշակ Կարապետյանն էր. «Ինքը լավ գիտի, չէ՞ որ առաջին ինֆորմացիան հետախույզներն են տալիս, հետո արդեն դրա վրա աշխատում են զինված ուժերը: Այնպես որ, լուրջ թերություններ չեն եղել, այլապես մենք կկորցնեինք Մարտակերտը, Թալիշը»:

Ի դեպ Աժ քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստին այսօր հարցաքննվելու է Արշակ Կարապետյանը:

Եղանակը Հայաստանում
12 Նոյեմբերի 2019, 23:01 Եղանակը Հայաստանում
Հաղորդագրություն
12 Նոյեմբերի 2019, 20:21 Հաղորդագրություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica