close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2019
+2°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամբողջ հայկական համացանցն այսօր հիացած է RyanAir-ի մուտքով, բայց ամեն ինչ այդքան էլ պարզ չէ. Լապշին

Բլոգեր

17 Հոկտեմբերի 2019, 14:10
 Ամբողջ հայկական համացանցն այսօր հիացած է RyanAir-ի մուտքով, բայց ամեն ինչ այդքան էլ պարզ չէ. Լապշին

Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ամբողջ հայ համացանցը հիացած է Ryanair-ի մուտքով, բայց ամեն ինչ այդքան պարզ չէ:

Համացանցային հայկական ամբողջ տիրույթն այսօր քննարկում է, թե ինչ հիանալի աղջիկ է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը, որ կարողացել է «համոզել» Ryanair-ին՝ Հայաստան գալ: Ի՜նչ հիմարություն: Ի՞նչ կապ ունի այստեղ այդ աղջիկը:

Չէ՞ որ խնդիրը Տաթևիկ Ռևազյանի՝ ավիաընկերությունների հետ պայմանավորվելու ունակության մեջ չէ: Խնդիրն այդ չէր, այլ պետության՝ օդանավակայանային բոլոր վճարներն ավիաընկերությունների համար չեղարկելու անհրաժեշտությունը, որ դրանք համաձայնեին Հայաստան թռչել:

Այսօր այդ վճարները կազմում են յուրաքանչյուր ուղևորի համար 76 դոլար, և դրանք նրա (Նիկոլի) հրամանագրով իր վրա է վերցրել երկրի բյուջեն: Այս ամենն ինձ անձամբ Փաշինյանն է ասել դեռ 2018թ. գարնանը՝ ավելի քան մեկ տարի առաջ: Բայց քչերը կհիշեն, որ դեռ 2015թ.՝ Սերժի ժամանակ, Ryanair-ը հստակ պայմաններ էր դրել՝ կվերցնեք ձեզ վրա ծախսերը, ու մենք կգանք Հայաստան, չեք վերցնի, չենք գա: Հստակ ու պարզ:

Ryanair-ի ու «Վիզէյր»-ի հետ բանակցություններ վարվել են դեռ Սերժի ժամանակ, Տաթևիկից շա՜տ առաջ: Պարզապես հին իշխանությունը հրաժարվել էր իր բյուջեից յուրաքանչյուր ուղևորի համար 76 դոլար վճարել: Դրա համար էլ Ryanair-ը չէր գալիս: Առանց բյուջետային փողերի՝ Քաղավիացիայի կոմիտեի նախկին նախագահը ոչինչ անել չէր կարող:

Այն բանից հետո, երբ Հայաստանի բյուջեից մոտավորապես 5 միլիոն դոլար տարեկան հատկացրին օդանավակայանային վճարների փախհատուցման համար, Ryanair-ը միանգամից համաձայնեց թռչել:

Տաթևիկը պարզապես թռել է Եվրոպա ու նրանց փոխանցել Նիկոլի որոշումը: Դրա համար էլ կարծում եմ, որ այս ավիաընկերությունների՝ Հայաստան գալու մեջ Տաթևիկի վաստակը չկա: Սա անձնապես Նիկոլ Փաշինյանի որոշումն է, և դրանք բյուջետային փողեր են»:

Նոր նշանակումներ ՊՆ-ում
19 Նոյեմբերի 2019, 20:45 Նոր նշանակումներ ՊՆ-ում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica