close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+2°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.46
GBP1613.63
EUR1526.02
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է զուսպ լինել՝ չխոցելու համար արցախցու ինքնասիրությունը. Աշոտ Ղուլյան

Քաղաքական

17 Հոկտեմբերի 2019, 12:34
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է զուսպ լինել՝ չխոցելու համար արցախցու ինքնասիրությունը. Աշոտ Ղուլյան

Մենք մեր հեղափոխությունը վաղուց ենք արել՝ դեռ 1988 թվականին.  Yerkir.am-ին ասաց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ մեկնաբանելով հեղափոխությունը նաև Արցախ արտահանելու՝ ՀՀ  իշխանությունների քայլերը:  

«Այս պահին մենք, իհարկե, բոլոր հնարավոր փոփոխությունները հասկանալով և ընդունելով, կարծում եմ՝ նույն ձևով շարունակելու ենք մեր ճանապարհը: Որովհետև Արցախի դեպքում պետականաշինությունը շատ կարևոր առանձնահատկություն ունի, մենք գտնվում ենք մի միջավայրում, որն ամեն օր, ամեն ժամ կարող է որոշակի խնդիրներ բերել՝ անվտանգության տեսանկյունից»,- հավելեց նա:

Այս իրավիճակում, Ղուլյանի խոսքով, պետք է շատ զուսպ և զգույշ լինենք՝ չվիրավորելու և չխոցելու համար այն տեղական ինքնասիրությունը և հոգեբանական վիճակը, որը կա Արցախի հանրության մոտ:  

Անդրադառնալով Փաշինյանի և Ալիևի  փոխադարձ հայտարարություններին՝ Արցախի՝ Հայաստան կամ Ադրբեջան լինելու մասին, Ղուլյանն ասաց. «Կետադրական նշաններով քարոզչությունը լրացուցիչ որևէ բան չի տալիս. Արցախը նրանն է, ով այդ հողի վրա ապրում է, ով կերտում է Արցախը, ով պաշտպանել է իր արյամբ, և կարծում եմ՝ այսօր հենց այդ մարդիկ իրավունք ունեն խոսելու Արցախի մասին»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով:

Ի՞նչ եղանակ է սպասվում
13 Նոյեմբերի 2019, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica