close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+4°
+12°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոչ մի պատասխան չունեցանք. Մարգարիտա Խաչատրյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին. Tert.am

Հասարակություն

17 Հոկտեմբերի 2019, 12:08
 Ոչ մի պատասխան չունեցանք. Մարգարիտա Խաչատրյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին. Tert.am

Ոչ մի պատասխան չունեցանք` ո՛չ դրական, ո՛չ բացասական: Այս մասին Կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի հանդիպումից հետո Tert.am-ի հետ զրույցում ասել է «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

«Սպասում ենք իրենց զանգին, եւս մեկ անգամ ասացին, որ հեռախոսով կամ հանդիպման միջոցով տեղյակ կպահեն մեր հարցի վերաբերյալ»,-հայտնել է Խաչատրյանը` նշելով, որ Կառավարությունից առաջարկ է եղել դիմել նաեւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին:

«Մենք ասացինք, որ այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ստեղծված է 2017թ.-ից, մենք ունենք 1990թ.-ից կորուստներ, եւ ակնկալում ենք թե՛ ազատամարտիկների, թե՛ զինհաշմանդամների, թե՛ զոհվածի ընտանիքների նկատմամբ հարգալից վերաբերմունք, ֆինանսական աջակցություն: Իսկ «1000 դրամի» հիմնադրամի  հոգաբարձուների խորհուրդը մեր պահանջների հետ ոչ մի կապ չունի: Մենք ակնկալում ենք, որ վարչապետը կառավարության նիստով որոշում կկայացնի եւ մեր հարցին կտա լուծում»,-ասաց Խաչատրյանը` նշելով նաեւ, որ վարչապետին 6646 հոգու անուն է փոխանցել, որը վարչապետին մտածելու տեղիք է տվել:

Հիշեցնենք, որ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը բողոքում են, որ «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին կառավարությունը 30 մլն դրամ գումար է փոխհատուցում, իսկ իրենց այսքան տարիների ընթացքում ոչ մի նման աջակցություն չի եղել: Նրանք բողոքում են, որ ոտնահարված է իրենց արժանապատվությունը, իսկ կառավարությունը անտեսում է իրենց խնդիրները՝ չփորձելով լուծում տալ դրանց:

Եղանակը Հայաստանում
12 Նոյեմբերի 2019, 23:01 Եղանակը Հայաստանում
Հաղորդագրություն
12 Նոյեմբերի 2019, 20:21 Հաղորդագրություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica