close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2019
-1°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալեն Սիմոնյանի մասին բացասական հոդվածները շարունակում են գերակայել. «Մեդիա պաշտպան»

Քաղաքական

17 Հոկտեմբերի 2019, 12:14
 Ալեն Սիմոնյանի մասին բացասական հոդվածները շարունակում են գերակայել. «Մեդիա պաշտպան»

2019թ-ի հոկտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 130 հոդված, որոնցից 24-ը եղել է բացասական, 10`-ը դրական, 96-ը՝ չեզոք։

Ալեն Սիմոնյանի մասին դիտարկվող հոդվածները նախորդ երկու տասնօրյակի համեմատ կրկնապատկվել են, բայց բացասական հոդվածները շարունակում են գերակայել։

ԱԺ փոխխոսնակի խոսքը ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի մասին, ոչ միանշանակ է ընդունվել փոխգնդապետ Մխիթարյանի զինակիցների կողմից։ Նրանք հորդորել
են փոխխոսնակին հանրային լսարանին չստուգված տեղեկատվություն չտալ։

Ալեն Սիմոնյանի ազարտային խաղերի մասին հեղինակած օրենքը քննադատությունների առիթ է դարձել։ Ըստ լրատվական հրապարակումների և սոցցանցային քննարկումների, հասարակության մի հատված գտնում է, որ այդ օրենքը ոչ թե ազարտային խաղերի նվազեցմանն է տանելու, այլ ընդամենը աշխատատեղեր են փակվելու։ Լրատվականներն էլ նշում են, որ իրենց տեղեկություններով ռեստորանում հանդիպել են Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու գործարար, «Վիվառո գրուպ» բուքմեյքերական ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանը։ Լրատվականների հարցին Ալեն Սիմոնյանը պատասխանել է, որ իր անձնական կյանքը ոչ ոքի չի վերաբերում։

Այս օրենքի վերաբերյալ դիտարկվել են նաև դրական կարծիքներ։

Մամուլի հրապարակումների համաձայն, Հրայր Թովմասյանի դեմ սկսված գործընթացների հիմնական խնդիրը Ստամբուլյան հռչակագրի վավերացնել-չվավերացնելու հարցն է։ Հրապարակման մեջ ասված է. «Այո-այո, սիրելի հարգելիներ, Հրայր Թովմասյանի շուրջ էս բոլոլայի շարժառիթը հենց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ռիսկն է, որը բխում է Նիկոլին բացարձակ հպատակված ՍԴ չունենալու փաստից: Դրա համար էլ բոլոր հնարավոր ձևերով խփում են Հրայրին և Ալեն Սիմոնյանի այսօրվա պաթոսը դրա մի մասն է»: 

Նոր նշանակումներ ՊՆ-ում
19 Նոյեմբերի 2019, 20:45 Նոր նշանակումներ ՊՆ-ում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica