close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2020
-1°
+5°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2020
USD1478.33
GBP1621.40
EUR1517.46
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կապանում տունը մնացել է սողանքի տակ, ներսում ծեր ամուսիններ են, չգիտենք՝ ո՞ղջ են, թե՞ ոչ. Ցոլակյան

Հասարակություն

17 Հոկտեմբերի 2019, 11:49
 Կապանում տունը մնացել է սողանքի տակ, ներսում ծեր ամուսիններ են, չգիտենք՝ ո՞ղջ են, թե՞ ոչ. Ցոլակյան

Կապանում առավոտյան սողանքի հետեւանքով փլուզում է  տեղի ունեցել. խրճիթի նման տուն է եղել, սողանքը ծածկել է այն, ներսում ծեր ամուսիններ կան. կառավարության այսօրվա նիստում հայտնեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Հիմա այնտեղ հողային աշխատանքներ են իրականացնում, մաքրում են: Այդ մարդիկ ո՞ղջ են, թե՞ ոչ, չեմ կարող ասել, վերջում կպարզվի: Ասացին՝ շարժվող սողանք է, կարող է էլի մի քիչ գալ, դրա համար տրակտորով դիմացը մաքրում են»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 08:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

News.am

 
 
Ներկայացվել է ՈՉ-Ի լոգոն
25 Փետրվարի 2020, 22:52 Ներկայացվել է ՈՉ-Ի լոգոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica