close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2019
+0°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրաքը տեղեկացրել է Սիրիայից փախչող ԻՊ ահաբեկիչների ձերբակալման մասին

Աշխարհ

17 Հոկտեմբերի 2019, 10:43
 Իրաքը տեղեկացրել է Սիրիայից փախչող ԻՊ ահաբեկիչների ձերբակալման մասին

Իրաքի պաշտպանության նախարարը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝  իրենք ձերբակալել են «Իսլամական պետության» մի քանի ահաբեկիչների, որոնք Սիրիայից փախել են Իրաք. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Սիրիայից փախած՝ «Իսլամական պետության» մի քանի զինյալներ ձերբակալվել են Իրաքի տարածքում»,- մանրամասնել են գերատեսչությունից:

Այս պահի դրությամբ ձերբակալության վերաբերյալ այլ մանրամասներ իրաքյան կողմը դեռ չի հաղորդում:

Չորեքշաբթի նախարար Նաջահ  աշ Շամրին ծանոթացել է Սիրիայի և Իրաքի սահմանին տիրող իրավիճակին և շեշտել, որ սահմանն ապօրինաբար հատողները շարունակելու են հետապնդվել, իսկ նման դեպքերի կասեցման նպատակով սահմանի հսկողությունն ավելի է ուժեղացվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայի քրդական ինքնավարությունը տեղեկացրել էր, որ 785 օտարերկրացի, որոնք առնչություն ունեն «Իսլամական պետության» հետ, Թուրքիայի գործողությունների արդյունքում փախել են բանտից:

Հակամարտության ֆոնին՝ Թուրքիան քրդերին է մեղադրում նրանց դիտավորյալ ազատ արձակելու մեջ:


Նոր նշանակումներ ՊՆ-ում
19 Նոյեմբերի 2019, 20:45 Նոր նշանակումներ ՊՆ-ում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica