close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+12°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը Ռուսաստան կայցելի հոկտեմբերի 22-ին

Աշխարհ

17 Հոկտեմբերի 2019, 10:10
 Էրդողանը Ռուսաստան կայցելի հոկտեմբերի 22-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչի կմեկնի հոկտեմբերի 22-ին, որտեղ կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ղեկավարի գրասենյակի տարածած հայտարարությունը:

«Նախատեսվում է, որ նախագահը 2019 թվականի հոկտեմբերի 22-ին մեկօրյա այց կկատարի Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաք»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկելու են Սիրիայում ստեղծված իրավիճակը և ռազմական հակամարտության կարգավորումը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի ԶՈւ-ն սկսել է «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայում



yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica